ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ֆուտբոլի միջազգային օր, Թայլանդ՝ Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1827 - Երևանի Սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
1864- Ռուսաստանի Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվել է Կամիշին:
1888 - ծնվել է մատենագետ Արմենակ Սալմասլ յանը:
1901 - Ռիգայում տեղի է ունեցել Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարել է հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
1917 - Թիֆլիսում բացվել է կովկասյան բանակի երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունել Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
1918- Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում գնդապետ Դոլուխանովի ղեկավարած հայկական ուժերը Ուլուխանլու և Քամառլու գյուղերը գրավելուց հետո սկսել են հարձակումը Շարուրի ուղղությամբ և գրավել Դավալու խոշոր բնակավայրը:
1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունել բանկերն ազգայնացնելու մասին:
1937 –վախճանվել է ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:
1957 - ծնվել է բանաստեղծ, գրականագետ, մամուլի տեսաբան Դավիթ Պետրոսյանը: 1988-Հայաստանում ձերբակալվել է Ղարաբաղ կոմիտեի (հետագայում Հայոց համազգային շարժում) անդամների մեծ մասը:
1991 – Արցախում անցկացվել է անկախության հանրաքվե։ Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 82 %-ը, որոնց 98%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։
1998 - վախճանվել է գյուտարար, ինժեներ Մանուկ Աթոյանը:
2004 - վախճանվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
2005- Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատանը ադրբեջանցիները սկսել են ջարդել խաչքարերը և նետել Արաքս գետը. վանդալիզմը շարունակվել է 4 օր:
2007-Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է «Աշխարհում մամուլի ազատության հերոս» կոչման:
2010- Ազգային ժողովում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին՝ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը տապալվել է, քանի որ կոալիցիոն ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:
2010– վախճանվել է ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Մայքլ Հակոբ Հակոբյանը:
2016 - վախճանվել է թատրոնի և կինոյի ռեժիսոր Սերգեյ Միքայել յանը:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 59-Կլոդ Պուբլիոս Պլուտարքոսը, հրաժարվելով պատրիկությունից, ընտրվել է ժողովրդական տրիբուն:
մ.թ.ա. 36- ստեղծվել է մայա ցեղի օրացույցի՝ մեզ հասած ստելլան (պեղումներ Մեքսիկայի Չայապս-դե-Կորսայում):
1198 –վախճանվել է արաբ բժիշկ և փիլիսոփա Ավերրոեսը (Իբն-Ռուշդ):
1520 —Մարտին Լյութերը հրապարակայնորեն այրել է իրեն եկեղեցուց վտարելու՝ պապի Exsurge Domine բուլլան:
1610 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ Ադրիան վան Օստադեն:
1798 –ծնվել է ռուս նկարիչ և ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովը:
1817– Միսսիսիպին դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը։
1821 –ծնվել է ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը:
1822-ծնվել է ռուս սոցիոլոգ, մշակութաբան, հրապարակախոս, պանսլավիզմի իդեոլոգ Նիկոլայ Դանիլևսկին:
1828 - Պետրոս Մեծի հրամանով Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է Տեխնոլոգիական ինստիտուտը:
1830– ծնվել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը։
1848 –Նապոլեոն Բոնապարտն ընտրվել է Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահ:
1851 –վախճանվել է գերմանացի գյուտարար Կարլ Դրեզը, որի անունով է կոչվում դրեզինան՝ ձեռքի ուժով ռելսի վրայով տեղաշարժվող փոխադրամիջոցը:
1877 –Բուլղարիայի հյուսիսային մասում գտնվող Պլևնա քաղաքը, որը կարևոր երկաթուղային և ճանապարհային խաչմերուկ է, ընկել է ռուսների կողմից իրականացրած 5-ամսյա շրջափակումից հետո, իսկ 40 000-ոց թուրքական կայազորը հանվել է այնտեղից:
1896 –վախճանվել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար, Նոբել յան մրցանակը սահմանած Ալֆրեդ Նոբելը:
1901– հանձնվել են առաջին Նոբել յան մրցանակները։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավ-Չինական ծովում ճապոնական ափային ավիացիայի կողմից խորտակվել է բրիտանական «Թագաժառանգ Ուելս» լինկորնը և «Ռիպալիս» կրեյսերը:
1948– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1954 – UNESCO-ի կողմից ընդունվել է Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվել է էսպերանտոյի՝ միջազգային լեզու դառնալու թեկնածությունը։
2006 –վախճանվել է Չիլիի դիկտատոր, գեներալ Աուգուստո Պինոչետը:
2009– թողարկվել է Angry Birds համակարգչային խաղը։ – կայացել է «Ավատար» ֆիլմի պրեմիերան։
2019-վախճանվել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում