Ռոնալդուն իր բոլոր իրերը վերցրել էր ՄՅՈՒ-ի մարզաբազայից դեռ սկանդալային հարցազրուցից առաջ․ The Athletic
СпортՀարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ սկանդալային հարցազրույցից առաջ պատրաստվում էր հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։
Նույնիսկ նյութի հրապարակումից և նոյեմբերի 13-ին ազգային հավաքականի ճամբար մեկնելուց առաջ Ռոնալդուն իրերը վերցրել է Քարինգտոնի բազայի հանդերձարանից, հայտնում է The Athletic-ը:
Հարցազրույցներից մեկում 37-ամյա պորտուգալացին քննադատել է ակումբի ղեկավարությանը և ասել, որ չի հարգում գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, քանի որ կարծում է, որ դա փոխադարձ է։ Նոյեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց հարձակվողի հետ պայմանագիրը խզելու մասին։
Ռոնալդուն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: