ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Սպանվել է մոտ 200 000 մարդ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1811 - ծնվել է գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ) Ֆրիդրիխ Վինդիշմանը:
1883- ծնվել է նկարիչ Հակոբ Կոջոյանը:
1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2–րդն այցելել է Կարս և Սարիղամիշ:
1940– վախճանվել է գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը:
1971 - վախճանվել է խորհրդահայ նևրոլոգ և նևրոֆիզիոլոգ Սեմիոն Սարկիսովը:
2002- ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաքում, տեղի են ունեցել զանգվածային հոսանքազրկումներ, որը բացատրվել է բարձրավոլտ լարման հաղորդագծերի վթարով:
2006- Թբիլիսիի Վազիանի արվարձանից Հայաստան՝ Գյումրիում տեղակայված 102րդ ռուսական ռազմակայան է ուղևորվել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի թբիլիսյան կայազորի գույքով և տեխնիկայով բեռնված երկրորդ և վերջին գնացքը:
2007- Երևանում և Աթենքում շրջանառության մեջ են դրվել հայ-հունական համատեղ նամականիշները, որոնց վրա պատկերված են եղել երկու ժողովուրդների առասպելական աստվածուհիները՝ Անահիտը և Աֆրոդիտեն:
2009- Սլովակիայում անցկացված «Միսս Գլոբ 2009» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը՝ Գոհար Հարությունյանը:
2018-Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:
2019- ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:
ԱՇԽԱՐՀ
1048 –վախճանվել է պարսիկ գիտնական Բիրունին: 1204 - վախճանվել է հրեա փիլիսոփա Մայմոնիդը:
1250 - վախճանվել է Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդը:
1386– ծնվել է Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից մեկը՝ իտալացի քանդակագործ Դոնատելլոն:
1504- ծնվել է Հռոմի պապ Պիոս 5-րդը:
1522- օսմանյան զորքերը գրավել են Հռոդոս կղզին։
1553 - ծնվել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդը:
1577- անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը Պլիմութից սկսել է իր շուրջերկրյա նավարկությունը։
1642 - հոլանդացի նավագնաց Աբել Թասմանը դարձել է առաջին եվրոպացին, որը հայտնաբերել է Նոր Զելանդիան:
1797– ծնվել է գերմանացի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեն:
1862 - Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտում (ԱՄՆ քաղաքացիական պատերազմ) Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լին պարտության է մատնել հյուսիսցիների զորքերին։
1864–Պարագվայը պատերազմ է հայտարարել Բրազիլիային, սկսվել է Պարագվայի պատերազմը:
1873– ծնվել է ռուս նշանավոր պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան Վալերի Բրյուսովը:
1937–ճապոնացիները, գրավելով Չինաստանի Նանկին (Նանծին) քաղաքը, իրականացրել են կազմակերպված զանգվածային սպանդ, որը տևել է 6 շաբաթ, սպանվել է մոտ 200 000 մարդ:
1941– Պերուի տարածքի Անդեր լեռներում գտնվող Պալկակոչա լճի մեջ սառցադաշտից պոկված սառցաբեկոր ընկնելու հետևանքով առաջացած հեղեղի զոհ է դարձել մոտ 7000 մարդ:
1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունգարիան և Ռումինիան պատերազմ են հայտարարել ԱՄՆ-ին։
1947 - վախճանվել է ռուս նկարիչ Նիկոլայ Ռերիխը:
1949 - Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարել է երկրի մայրաքաղաք։
1959- Արքեպիսկոպոս Մակարիոս 3-րդը դարձել է Կիպրոսի առաջին նախագահը։
1974– Մալթան հայտարարվել է հանրապետություն:
1989– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը:
1996 - Քոֆի Անանն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։
2003 - Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվել է Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում