«Մի քանի ժամից լավ լուր». Արցախի փաստաբանների պալատի անդամ
Общество Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
«Մի քանի ժամից լավ լուր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ փաստաբանների պալատի անդամ Ռաֆայել Մարտիրոսյանը՝ չմանրամասնելով ինչի մասին է խոսքը: Իսկ մեկնաբանություններում օգտատերերը հետաքրքրվում են. «Ճանապարհը կբացեն, թե գազը կտան», իսկ մեկ այլ օգտատեր էլ գրում է. «Լավ լուրը վաղ թե ուշ լինելու է, կարևորը առանց ցավոտ հետևանքների լինի»:
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել էին իբր որպես բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը՝ խաթարելով և շրջափակման մեջ պահելով Արցախի կենսական կյանքը։
Երեկ Ադրբեջանն անջատեց նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։