Ереван, 18.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

«Թագուհու վզնոց». ենթադրյալ խարդախության դասական օրինակ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Թագուհու վզնոցը» (ֆրանս. Collier de la reine) ենթադրյալ խարդախության օրինակ է Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի համար նախատեսված վզնոցին տիրանալու նպատակով, որը հիմք է հանդիսացել Ֆրանսիական հեղափոխությունից քիչ առաջ՝ 1785 թվականին, աղմկահարույց և սկանդալային քրեական դատավարության համար: Բայց այդ գործի ոչ բոլոր մանրամասներն են հաստատվել բավարար որոշակիությամբ։ Լյուդովիկոս 15-րդի մահից հետո ֆրանսիացի ոսկերիչներ Բոեմերի ու Բասանժի մոտ էր մնացել հսկայական արժեք ունեցող ադամանդե շքեղ վզնոց, որը պատրաստվել էր թագավորի սիրելի կոմսուհի Դյուբարիի համար։

Թագավորի մահից հետո այդքան թանկ զարդի համար նոր գնորդ գտնելը հեշտ չէր։ Ոսկերիչները փորձել են 1781 թվականին համոզել նոր թագուհուն՝ ՄարիԱնտուանետին, գնել վզնոցը, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով թագուհին չի համարձակվել մեծ գումար պահանջել Լյուդովիկոս 16-րդից։ Որոշ ժամանակ անց արքունիքի տիկին, խարդախ և արկածախնդիր կոմսուհի Ժաննա ԼամոտՎալուան իր համաձայնությունն է հայտնել ոսկերիչների խնդրանքին՝ խոսելու Մարի-Անտուանետի հետ: Մի քանի օր անց Լամոտը հայտարարել է, որ թագուհին գնում է վզնոցը, և այդ գործարքի բանակցությունները վստահված են մի նշանավոր անձի։ Կարդինալ Լուի դը Ռոգանն է գնացել ոսկերիչների մոտ և թագուհու անունից 1 միլիոն 600 հազար լիվրով վզնոցը գնել, գումարի մի մասը վճարել է կանխիկ, իսկ մնացածի համար տարբեր ժամկետներով փոխառություններ են տրվել։

Երբ եկել է վճարման առաջին ժամկետը, գումարը չի վճարվել, բացի այդ, պարզվել է, որ վզնոցի գնման պայմանների վերաբերյալ թագուհու ստորագրությունը կեղծ է։ Ոսկերիչները տագնապի մեջ են ընկել, հարցը հասցրել են Լյուդովիկոս 16-րդին, և շուտով՝ 1785 թվականի օգոստոսի 15-ին, կարդինալ դե Ռոգանը, իսկ մի քանի օր անց Մադամ Լամոտ-Վալուան և մի քանի ուրիշներ (ներառյալ հայտնի արկածախնդիր Ալեսանդրո Կալիոստրոն, որը դե Ռոգանի ընկերն ու խորհրդականն էր) ձերբակալվել են խարդախության և վզնոցը թագուհու անվան տակ յուրացնելու մեղադրանքով: Դատավարության ժամանակ պարզվել է, որ Ռոգանը բավականին անկեղծորեն իրեն համարել է թագուհու վստահված անձը և դարձել իր սիրուհու՝ կոմսուհի Լամոտեի խաբեության զոհը։

Վերջինս տեղյակ էր Մարի Անտուանետին տեսնելու, նրա բարեհաճությունը շահելու և քաղաքական կարիերան բարելավելու՝ կարդինալի կրքոտ ցանկությանը, ավելին, բոլորը կարծում էին, որ թագուհին շատ է սիրում զարդեր։ Օգտվելով Ռոգանի դյուրահավատությունից՝ կոմսուհի Լամոտը նրա համար Վերսալի այգում կազմակերպել էր երևակայական հանդիպում թագուհու հետ, որին ներկայացնում էր մեկ այլ անձ (դատարանը պարզել է, որ դա Օլիվա կեղծանունը կրող Նիկոլ Լեգեն էր): Վզնոցի գործը հարթել է Փարիզի խորհրդարանը, որը վճիռ է կայացրել 1786 թվականի մայիսի 31-ին։ Կարդինալ դե Ռոգանը և Կալիոստրոն արդարացվել են և միայն վտարվել երկրից, Լամոտ-Վալուան դատապարտվել է մարմնական պատժի, խարանման և բանտարկության մարմնավաճառների Salpetriere բանտում, նրա ամուսինը նույնպես հեռակա կարգով դատապարտվել է մարմնական պատժի և խարանի, քանի որ հաջողացրել էր վզնոցի որոշ քարեր հանել և թաքնվել Լոնդոնում: 1786 թվականի հունիսի 21-ին Ժաննա Լամոտին մտրակել են Գրևի հրապարակում, այնուհետև դահիճը նրա ուսին մակնշել է «V» տառը՝ «voleuse» («գող»): Վզնոցի դատավարությունը նպաստել է երկրում դժգոհության զարգացմանը։

Շուտով Լամոտին հաջողվել է փախչել բանտից և միանալ ամուսնուն Լոնդոնում, որտեղ հրապարակել է թագուհու մասին իր սկանդալային և «բացահայտող» հուշերը, որոնցում գերակշռել են երկրորդական փաստերն ու հորինվածքները, բայց հեղափոխության շատ առաջնորդներ վստահությամբ են վերաբերվել դրանց, ընդ որում՝ դա ձեռնտու էր նրանց։ Թագուհու վզնոցի դեպքը պատկերված է Ա.Դյումա հոր համանուն վեպում՝ պատմական փաստերից զգալի շեղումներով։ Շտեֆան Ցվեյգն իր «Մարի Անտուանետ» գրքում մանրամասն ներկայացրել է վզնոցի գողության պատմությունը։ 1789 թվականին Լյուդովիկոս 16–րդը, որը Ֆրանսիական հեղափոխության հետ կապված ստիպված էր լքել Վերսալը, իր նստավայրը տեղափոխել է Թյուիլերի պալատ։ 1792 թվականի օգոստոսի 10-ին, գրավելով Թյուիլերի քաղաքը, Փարիզի ապստամբ բնակչությունը տապալել է միապետությունը։

1871 թվականի մայիսի 24-ին Թյուիլերի մեծ մասն այրվել է Փարիզի կոմունարների մարտերի ժամանակ։ Կոմունայի ճնշելուց հետո պալատի տարածքում իրականացվել է ավերակների մաքրում: Տեղեկություններ կան, որ բանվոր Օգյուստ Դոլոնեն է մի երկաթե սնդուկ հայտնաբերել։ Գտածոն տարվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն, որտեղ հանդիսավոր բացվել է Թիերի կառավարության ղեկավարի, նախարարների և Փարիզի ոստիկանության պրեֆեկտի ներկայությամբ։ Սնդուկում հայտնաբերվել են բազմաթիվ զարդեր. ի թիվս այլ բաների, եղել է շքեղ վզնոց, որը նույնականացվել է որպես հայտնի «Թագուհու վզնոց»: Չնայած այն հանգամանքին, որ Պրուսիայի հետ պատերազմից հետո Ֆրանսիան փողի խիստ կարիք է ունեցել, բայց գանձը փոխանցվել է ոչ թե գանձարան, այլ Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչներին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак КарапетянЕвропейский курс Армении между обещаниями и обязательствамиПри поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарииIDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян