Նոր մանրամասներ՝ հարազատ եղբայրների ավտոմեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. մահացածները նրանց կանայք են, վիրավորներից երկուսը՝ երեխաները
Общество Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը պարզել են երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ ՎԱԶ 21099-ը վարել է Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը, իսկ Opel Astra-ն վարել է Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայի բնակիչ՝ 37-ամյա Անդոկ Իսկոյանը։ Վթարի հետևանքով Վ. Իսկոյանի ուղևորներ՝ Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Երանուհի Աբրահամյանը և 33-ամյա Մելինե Գևորգյանը տեղում մահացել են։ Իսկ ուղևոր՝ 10-ամյա Սեդա Իսկոյանը, 6-ամյա Նարեկ Իսկոյանը և Opel-ի ուղևոր՝ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչ, 23-ամյա Դմիտրի Աբրահամյանը տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։