ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Քաղաքացիները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ուկրաինա՝ Արխիվի աշխատողի օր, Մերձդնեստր՝ Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1888 -վախճանվել է հայազգի պետական և ռազմական գործիչ, գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովը:
1895- ծնվել է գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի հիմնադիրներից մեկը՝ Գուրգեն Յանիկյանը:
1919 - ծնվել է հայ խորհրդային փիլիսոփա Մեհենդակ Մելիքյանը:
1968 - ծնվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը:
1974- վախճանվել է հայ լուսանկարիչ Իդա Քարը (Քարամյան):
1940 -վախճանվել է խորհրդահայ ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս Գասպար Ոսկանյանը:
2006- առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Երևանի «Նաիրիտ» ՓԲԸ արտադրամասերից մեկում բռնկվել է հրդեհ, այրվել են լաք էթինոլ տեսակի քիմիական նյութի երկու ռեզերվուար՝ յուրաքանչյուրը 300 տոննա տարողությամբ:
2010- հայ բնապահպանները բողոքի ցույց են անցկացրել Երևանում բացված դելֆինարիումի դեմ:
2012-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի առաջադրվի առաջիկա ընտրություններին և «ասպարեզը զիջում է ավելի երիտասարդներին»:
2013- Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, որտեղ հաստատվել է Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):
2019-ձերբակալվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։
2020- «Հայրենիքի փրկության շարժման» կոչով քաղաքացիները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը, որպեսզի վարչապետին ու գործադիրի անդամներին թույլ չտան մտնել կառավարություն։ Ավելի ուշ քաղաքում անհնազանդության նոր ալիք է բարձրացել, փակվել են Բաղրամյան պողոտան, Տիգրան Մեծ, Ամիրյան փողոցները, կաթվածահար է արվել մայրաքաղաքի երթևեկությունը։
ԱՇԽԱՐՀ
1167 -ծնվել է Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողը:
1294 -կարդինալների կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել կարդինալ Բենեդետտո Կաետանիին, որն ընդունել է Հռոմի պապ Բոնիֆացի 8-րդ անունը:
1777- Ջեյմս Կուկը հայտնաբերել է ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզիախմբի Սուրբ Ծննդյան կղզին:
1801 -անգլիացի մեխանիկ-նախագծող Ռիչարդ Տրեվետնիկը ցուցադրել է իր ստեղծած առաջին շոգեավտոմեքենան:
1811 -Յուտլանդիայի ափերի մոտ խորտակվել են «Defence» և «St-George» գծային նավերը, ինչի արդյունքում զոհվել է 1318 մարդ:
1818-ծնվել է անգլիացի հանրահայտ ֆիզիկոս Ջեյմս Պրեսկոտտ Ջոուլը:
1822 -ծնվել է անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան Մեթյու Առնոլդը։
1865 -ԱՄՆ-ում հիմնադրվել է Կու-ԿլուքսԿլան կազմակերպությունը:
1868- ծնվել է գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն Էմանուել Լասկերը:
1872 -վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի և շոգեմեքենաների տեսության հիմնադիր Ուիլ յամ Ռանկինը:
1889 -վախճանվել է բժիշկ-թերապևտ, ռուսական բժշկության դասական, հասարակական գործիչ Սերգեյ Բոտկինը:
1900 -արտասահմանում լույս է տեսել Ռուսաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Իսկրա» թերթի առաջին համարը:
1901 - ծնվել է ռուս խորհրդային գրող, քննադատ, տեսաբան, հասարակական գործիչ Ալեքսանդր Ֆադեևը (կուսակցական մականունը Բուլիգա):
1905- հիմնադրվել է Սան Պաուլու նահանգի պատկերասրահը:
1906- ծնվել է անգլիացի դետեկտիվ գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը:
1914- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սուրբ Ծննդյան հրադադարը:
1924 -Ալբանիան դարձել է հանրապետություն:
1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի 24րդ տանկային կորպուսը «Փոքր Սատուրն» օպերացիայի ընթացքում գրավել է Տացինյան կայարանը և ոչնչացրել դրա մոտ գտնվող օդանավակայանը, որի միջոցով գերմանացիները իրականացնում էին Ստալինգրադի տակ շրջապատված 6-րդ բանակի մատակարարումը:
1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի խոշորագույն հարձակողական օպերացիան Աջափնյա Ուկրաինա:
1951- Լիբիան անկախացել է Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից:
1979 -կայացել է ֆրանսիական «Արիան» հրթիռակրիչի առաջին հաջողված փորձարկումը:
1982 - վախճանվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ, սյուրռեալիզմի հիմնադիր Լուի Արագոնը:
1982 -կայացել է ռազմա-տրանսպորտային ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի փորձնական օրինակի առաջին թռիչքը:
1991 - ծնվել է անգլիացի երգահան, դերասան և «One Direction» հայտնի խմբի անդամ Լուի Թոմլինսոնը:
1991 -Ռուսաստանի Ֆեդերացիան ԽՍՀՄին փոխարինել է ՄԱԿ-ում:
1997- վախճանվել է ճապոնացի դերասան Տոսիրո Միֆունեն, որը հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից:
2011 -108 տարեկան հասակում վախճանվել է նիդերլանդացի և ավստրիացի դերասան և երգիչ Յոհաննես Հեստերսը, որը մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես ամենատարեց գործող դերասան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում