Մտահոգիչ լուրեր Արցախից
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակ լինելու հետեւանքով պարենի պակաս է նկատվում նկատվում նաեւ Ասկերան քաղաքում: Առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները, մրգերը, բանջարեղենները սպառվել են քաղաքում: Խանութներում ալյուրի, շաքարավազի, ձվի խնդիր կա: Սպառմանը մոտ են ծխախոտը եւ հիգիենայի պարագաները: Այս մասին ասվում է Արցախ Հանրապետության Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:
Գնային փոփոխություններ չկան, ապրանքները վաճառվում են նույն գներով: Խանութներն այժմ դժվարությամբ են կարողանում բավարարել բնակիչների պահանջարկը, իսկ եթե ճանապարհը մի քանի օր էլ փակ մնա, իրավիճակն էլ ավելի կբարդանա:
Խանութները սովորավար առաջնորդվում են մեկ գնորդին՝ մեկ ձեթ, կամ կգ շաքարավազ կամ ալյուր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: