Ինչու է Նիկոլ Փաշինյանի կայքը հարձակվել Ռուբեն Վարդանյանի վրա
АналитикаԱյսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com լրատվական կայքը հոդված է հրապարակել Ռուբեն Վարդանյանի դեմ, որի հիմնական իմաստը Վարդանյանի բնակարաններ ու հողատարածքներ ունենալու հանգամանքն է։
Սա տիպիկ նիկոլական հոդված է, որը ուղղված է Հայաստանի առավել չքավոր մարդկանց ցույց տալու, թե ինչ վատն է Ռուբեն Վարդանյանը, քանի որ յուրաքանչյուր ունևոր և կարող մարդ փաշինյանական ամբոխի համար վատ մեկնաբանությունների ու անհիմն մեղադրանքների թիրախ է։
Հարց է առաջանում. ինչն է Փաշինյանի ջղաձգումների պատճառ դարձել։
Մեր տեղեկություններով, սկզբնապես Ադրբեջանը Հայաստանից պահանջել է Բերձորի միջանցքը բացելու դիմաց Ադրբեջանին տրամադրել համանման միջանցք Սյունիքում, ինչպես նաև վերադարձնել Խորհրդային Հայաստանի տարածքում եղած ադրբեջանական անկլավները, ընդ որում՝ առանց հայկական անկլավի՝ Արծվաշենի վերադարձման։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է եղել այս պահանջների կատարման հետ, և որոշված է եղել կիրառել փաշինյանական «ավանդական» տեխնոլոգիան․ տարածել, թե իբր Հայաստանից պահանջում են հրաժարվել ինքնիշխանությունից և միջանցք տալ, իսկ հետո միջանցքը տրամադրելուց հետո հայտարարել, թե կարողացանք միութենական պետությունից հրաժարվել, բայց միջանցքը ստիպված տրամադրեցինք։
Բայց «կիրթ ու կառուցողական» գործընկերը՝ Ադրբեջանը, բանակցությունների ընթացքում փոխել է իր պահանջները․ այժմ Իլհամ Ալիևը պահանջում է, որ ինչքան հայ որ ապրում է Արցախում, այդքան էլ ադրբեջանցի պետք է ապրի Սյունիքում՝ մնալով Ադրբեջանի քաղաքացի։ Այսինքն՝ մոտ 120 հազար ադրբեջանցի պետք է վերաբնակեցվի Սյունիքում։
Ի տարբերություն Փաշինյանի` Արցախի ղեկավարությունը և մասնավորապես Ռուբեն Վարդանյանը դեմ են այս զիջումներին․ նրանք պնդում են, որ Արցախը կդիմանա, և չի կարելի նման զիջումների գնալ։
Ցույց տալու համար, որ Փաշինյանը համակարծիք չէ Արցախի ղեկավարության պահանջի հետ, նրա ընտանիքին պատկանող կայքը Ռուբեն Վարդանյանին վարկաբեկող հոդված է հրապարակել։
Արդեն հստակ է, որ Ռուբեն Վարդանյանը մնացել է Փաշինյանի ու Ալիևի կոկորդին, և նրանք այս մարդու դեմ համատեղ պայքար են սկսել։