Ներքաղաքական վերջին զարգացումների եւ Հայաստան-Ռուսաստան հետագա զարգացումների եւ հեռանկարների վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ.
-Պարոն Սարոյան, ինչպե՞ս եք վերաբերում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահի հրաժարականի պահանջի նախագծին, որն անհաջողությամբ պսակվեց:
-Նիկոլյան Փաշինյանն ո՞վ ա: Այ մարդ, ասա գնա գործիդ, անուշ մարդ, նախագահի հետ գործ չունես: Ղալաթ են անում` նախագահի հրաժարականն են պահանջում:
-Իսկ ըստ Ձեզ, եռյակ կոչվածը, որն իբր ընդդիմադիր հայացքներ ունի, ինչու՞ չստորագրեց այդ նախաձեռնության տակ:
-Ես քանի՞ ամիս առաջ եմ ասել ձեզ, որ ընդդիմություն չկա:
-Լա՞վ է, որ ընդդիմություն չկա, թե՞ վատ է:
-Վատ ա:
-Իսկ ի՞նչ անենք, որ լինի:
-Բայց մեր ինչի՞ն ա պետք, որ ընդդիմություն լինի, մեր երկրում ամեն ինչ լավ ա, որ ընդդիմություն չկա:
-Մեր երկրի ի՞նչն է լավ՝ ժողովուրդը լքում է սեփական երկիրը:
-Ամեն երկրից էլ գնում են, մի տեղից գնում են մյուս երկիր:
-Հիմա էսպես որ շարունակվի մեր ազգը որտեղ է բնակություն հաստատելու` Ռուսաստանու՞մ:
-Մենք ռուսից պոկվողը չենք, ռուսը լավ ժողովուրդ ա ու հետո մեր անվտանգությունն ամեն ինչից թանկ չի՞:
-Իհարկե, թանկ է, բայց միգուցե սխալ վարած արտաքին քաղաքականության պատճառով այսօր ունենք անվտանգության խնդիր:
-Չէ, մեր հարեւանները սրանք են, ինչ ունենք էս ա: Ռուսաստանը մեր պարտնյորն ա, մեր ընկերն ա, մեր հարազատն ա, վա՞տ ա դա: Բոլոր մեծ պետությունները իրենց խնդիրները լուծում են գլոբալ ձեւով, ամբողջ եվրոպան միացել ա իրար, որ մեծ ուժ դառնա, բայց Ռուսաստանը միքիչ ուշացրեց, քանդվեց Սովետական միությունն ու փոխվեց աշխարհի գեոպոլիտիկան, վաղը մենք կնկնենք ոտի տակ:
Սոսե Չանդոյան