Մինչև 2040 թվականը Արևային էներգիան ավելի էժան կլինի այլ աղբյուրներից
Международные новостиՄինչև 2040 թվականը արևային մարտկոցների և վահանակների առկայությունը տներում և արտադրության մեջ ավելի էժան կլինի, քան ածուխը, գազը և ցանկացած այլ աղբյուր։
«Bloomberg New Energy Finance» հանդեսի զեկույցի համաձայն՝ վստահաբար կարելի է նշել, որ արևային էներգիան իր տեղադրման ծախսերով շատ ավելի էժան է լինելու արդեն 2040 թվականին և առաջին հերթին Բրազիլիայի շնորհիվ, որն արմատական դեր է կատարում արևային էներգիայի ոլորտի փոփոխության առումով։
Հատկապես հարավային Ամերիկայում արևային էներգիայի զարգացումը լրջագույն փոփոխություններ է բերում, իսկ ոլորտը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ գերազանցելով նույնիսկ ուկրաինական պատերազմից հետո «արևային հեղափոխություն» իրականացրած Եվրոպային։
-Իսկ ինչո՞ւ արևային էներգետիական պետք է նման աճ գրանցի,- հարցնում են հանդեսի վերլուծաբանները՝ նշելով, որ տեխնոլոգիաները երկար ժամանակ թանկարժեք են մնում, սակայն ծավալների տարածման և նոր տխնոլոգիական հմտություններին զուգահեռ, այժմ արդեն վահանակների և մարտկոցների արտադրությունը լուրջ վերափոխումների է ենթարկվել։
Այսօր մոնտաժային նյութերը վաճառում են մի քանի անգամ ավելի էժան, քան տակավին մի քանի տարի առաջ, և 2040 թվականն ըստ փորձագետների՝ հիմնովին կփոխի ողջ մոլորակի պատկերը, սրա համար կարևորագույն խնդիր է նաև քաղաքական կամքը։ «Արևային էներգիայի ժողովրդականացումը ցանկացած երկրում կախված է հենց քաղաքական կամքից»,-նշում են Բլումբերգի հանդեսի վերլուծաբանները։
Ծախսերի նվազեցման և սպառողի ցանկությունների աճին զուգահեռ չափազանց կարևոր է, որպեսզի հանրությունն ու իշխանությունները ոչ թե խանգարեն, այլ օգնեն էներգիայի նոր աղբյուրներին, ուստի և ըստ «Bloomberg New Energy Finance»-ի՝ կպահանջվի ընդամենը 20 տարի, որպեսզի արևային էներգիան նվաճի ամբողջ աշխարհը։
Հուսանք, որ Հայաստանում էլ լուրջ քայլեր կիրականացվեն այդ ուղղությամբ։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», բայց հարկ է ավելացնել նման ընկերությունների թիվը և արտադրության ծավալները։
Սարգիս Մարգարյան