Ովքե՞ր են աջակցում Սյունիքում մնացած արցախցի մեր հայրենակիցների կարիքների բավարարմանը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ադրբեջանի կողմից արդեն մեկ ամիս Արցախի Հանրապետության բլոկադայի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում են մնացել մեծ թվով արցախցիներ, որոնք չեն կարողանում հասնել իրենց տուն, իրենց ընտանիքներին: Նրանց մի զգալի մասը ներկայումս Սյունիքի մարզում է: Բնական է, որ այդ մարդիկ ունեն խնդիրներ, կարիքներ, այդ թվում՝ կացարանի, սննդի և այլն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ կարիքների բավարարման առումով բավական մեծ դերակատարում ունեն մարզի ձեռնարկությունները, ի մասնավորի հանրապետության ամենախոշոր հարկ վճարող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սյունիքի մեր աղբյուրի փոխանցմամբ, Սյունիքում մնացած արցախցի մեր հայրենակիցների կարիքների բավարարման ճանապարհին մարզպետարանի կողմից ներկայացվող խնդիրները ԶՊՄԿ-ի կողմից կյանքի են կոչվում:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Սյունիքի մարզպետարան: Մարզպետի օգնական Արմինե Ավագյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Հիմնական գումարը փոխանցողը կառավարությունն է, ինչպես նաև մարզի խոշոր ձեռնարկություններից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Աժդանակ» ու «Քարավան» ԱՊԸ-ները։ Այս ընկերությունները ներդրում են կատարել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամում, և այնտեղից գումարներն ուղղվել են այդ նպատակին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում