ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒՆՎԱՐԻ). Երևանում երթուղի է մտել առաջին տրամվայը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1853 –ծնվել է ֆիզիոլոգ Վարդան Վարդանովը:
1867 – ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:
1926 –վախճանվել է դերասանուհի Զաբելը:
1933- Երևանում երթուղի է մտել առաջին տրամվայը։
1941- ծնվել է երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
1945- բացվել է Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։
1982- բացվել է հայ անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալ յանի հիմնադրած թատրոնը:
1990-ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում մտցվել է ուղղակի կառավարում՝ Հատուկ կառավարման խորհրդի կողմից, որը ղեկավարել է Ա. Ի. Վոլսկին:
2001-նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ալբերտ Բազեյանին ազատել է Երևանի քաղաքապետի պաշտոնից. քաղաքապետ է նշանակվել Ռոբերտ Նազարյանը:
2010- Սահմանադրական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող:
2011-Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը Արենի գյուղի մոտակայքի նույն այն քարանձավում, որտեղ հնագետները հայտնաբերել էին խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե տարաներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:
2015- Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սեփական տան մեջ սպանվել են Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները։
ԱՇԽԱՐՀ
930 -կարմատների առաջնորդ Աբու Տահիրի կողմից սկսվել է Մեքքայի թալանը:
1570 -Իոհան 4-րդ թագավորի բանակը մտել է Նովգորոդ և սկսել մահապատիժները:
1591 –ծնվել է իսպանացի նկարիչ Խոսե դե Ռիբերան:
1628- ծնվել է ֆրանսիացի գրող և նշանավոր հեքիաթասաց Շառլ Պերոն։
1665-վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերման։
1876- ծնվել է ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ Ջեկ Լոնդոնը։
1879 - Հարավային Աֆրիկայում սկսվել է պատերազմ բրիտանացի գաղութարարների և տեղական զուլուսական ցեղերի միջև:
1903 –ծնվել է ռուս խորհրդային ֆիզիկոս Իգոր Կուրչատովը:
1910- ծնվել է թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի Լուիզա Ռայները, որը եղել է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ընդ որում՝ նա համարվում էր ամենաերկարակյաց օսկարակիր անձնավորությունը. նա մահացել է 104 տարեկանում։
1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է «Իսկրա» օպերացիան, որով վերացվել է Լենինգրադի բլոկադան:
1950 -ԽՍՀՄ-ում կրկին վերականգնվել է մահապատիժը՝ լրտեսության, դավաճանության և սաբոտաժի հոդվածներով:
1951- ընդունվել է ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:
1964- տեղի է ունեցել Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարի անկախացումը, որը 1964 թվականին, միանալով Տանգանիկային, ստեղծել է Տանզանիա պետությունը։
1976 –վախճանվել է անգլիացի կին գրող Ագաթա Քրիստին:
1989 –սկսվել է ԽՍՀՄ-ի վերջին մարդահամարը, որը տևել է մեկ շաբաթ:
1991 -ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներն էլ թույլատրել են նախագահ Ջորջ Բուշին ուժ գործադրել Քուվեյթի նկատմամբ Իրաքի ագրեսիան կանխելու համար:
1998- ինքնասպանություն է գործել իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, որը մոտ 30 տարի պայքարել էր էֆթանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը։
2004- աշխարհի ամենամեծ օվկիանոսային նավը՝ «Քուին Մերի- 2»-ը, կատարել է իր առաջին նավարկությունը:
2010- Հայիթիում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 316 000 մարդ, մոտ 311 000-ը վիրավորվել է։
2021-դադարեցվել է Flash Player պլագինի աշխատանքը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում