ՀՀ ՊՆ-ն վիրավոր զինծառայողների վերաբերյալ հաղորդագրություն տարածեց
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժնի բժիշկների հսկողության տակ: Այս մասին Iravaban.net-ի հետ զրուցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Այրվածքներ ստացած մեկ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության-բավարար: Երասխում, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները երեկ վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց նա:
Ավելին՝ այստեղ