ԵՄ-ն մաքսատուրքեր է սահմանել արմավենու յուղ պարունակող ինդոնեզական մթերքի վրա
ЭкономикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ-ն հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել ինդոնեզական ճարպաթթուների վրա, որոնց հիմնական բաղադրիչը արմավենու յուղն է՝ իր շուկան մրցակցությունից փրկելու համար։
«Եվրամիության արդյունաբերությունը տուժել է դեմպինգային ներմուծումից, քանի որ այն չկարողացավ մրցակցել ինդոնեզական թթուների հետ գնի հարցում: Սա հանգեցրեց նրան, որ Եվրամիությյունը կորցրեց շուկայում իր մասը: Ճարպաթթուները լայնորեն օգտագործվում են սննդում, կոսմետիկայում եւ դեղամիջոցներում»,- ասվում է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթում։
Նշվում է, որ սահմանված մաքսատուրքերը տատանվում են 15,2 տոկոսից-ից մինչեւ 46,4 տոկոս:
Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ասել էր, որ զարգացող երկրների գործողությունների ազատությունը սահմանափակելու ԵՄ-ի փորձերը՝ կապված իրենց ռեսուրսների հետ, նշանակում է, որ Եվրոպան «վերադարձել է գաղութատիրական դարաշրջանի վտանգավոր գործելակերպին»։