ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ). Սահմանվել է մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի քաղաքացի. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Նիդերլանդներ՝ Գրկախառնության օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Ալտագրասիի օր, Ռուսաստան՝ Ինժեներական զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1864- Երևանի և Թիֆլիսի միջև հաստատվել է հեռախոսային կապ:
1872 - վախճանվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը:
1878- ծնվել է նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը:
1887 -ծնվել է բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը:
1916 - վախճանվել է հանրահայտ բժիշկ Հրանտ Հայրամեն:
1919 -Հայ-վրացական պատերազմի ժամանակ Լոուտոնը բրիտանական թագուհու անունից պահանջել է հայկական իշխանությունից դադարեցնել ռազմական գործողությունները և սպասել հրահանգների Թիֆլիսում գտնվող բրիտանական շտաբից: Պահանջն ընդունվել է հայկական կողմից:
1921- Հայաստանում վերացվել են քաղաքացիական աստիճանները և դասերը, սահմանվել է մեկ ընդհանուր կոչում՝ Հայաստանի քաղաքացի:
1921- ստեղծվել է ՀԽՍՀ ժողտնտխորհուրդը:
1950 - ծնվել է դերասան Վլադիմիր Եպիսկոպոսյանը:
1960 - ծնվել է հայազգի ռուսաստանցի դերասան Դմիտրի Խառատյանը:
1967 - ծնվել է շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Արտաշես Մինասյանը:
1989 - ծնվել է համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկար տարիների ավագ, իտալական «Ինտերի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը:
1992 - Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը, կենդանի մնացած ադրբեջանցիները փախել են Աղդամի ուղղությամբ:
1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայիթիի հետ:
2006-Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կարճել աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի գործը, որը մեղադրվել էր «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ:
2007-Էջմիածնում և աշխարհի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, որը սպանվել էր Ստամբուլում:
2008- մեկնարկել է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավը:
2020-քաշքշուկ է տեղի ունեցել Ազգային ժողովում. խորհրդարանում կրքերը բորբոքվել են երեք տառով բառի հիշատակմամբ հայտարարությունից հետո։ Արման Բաբաջանյանը պահանջել է ներողություն խնդրել խայտառակության համար, Գևորգ Պետրոսյանը և ևս 3 ԲՀԿ-ական մեկ օրով զրկվել են նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունքից։
2021- Պարգև սրբազանը 30 տարվա ծառայությունից հետո ազատվել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել է հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը դարձել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։
ԱՇԽԱՐՀ
1338 -ծնվել է Ֆրանսիայի՝ Վալուաների դինաստիայի թագավոր Կարլ 5-րդ Իմաստունը:
1506 - Հռոմի պապ Հուլիոս 2-րդի նախաձեռնությամբ ստեղծվել է Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:
1609 -վախճանվել է ֆրանսիացի պատմագիր Ժոզեֆ Սկալիգերը:
1743 -ծնվել է ամերիկացի գյուտարար, ԱՄՆ-ում առաջին շոգեքարշ ստեղծող Ջոն Ֆիտչը:
1775 -Մոսկվայի Բոլոտնի հրապարակում մահապատժի է ենթարկվել խռովարար Եմել յան Պուգաչովը:
1789- վախճանվել է ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, գիտական աթեիզմի հիմնադիր Փոլ Անրի Հոլբախը:
1793 - Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ դատարանի վճռով գիլ յոտինով մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը՝ ազգի ազատության և պետության ընդհանուր անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:
1854 - Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի է ենթարկվել անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով զոհվել է 362 մարդ:
1855 -ծնվել է ամերիկացի գյուտարար, հրազենի նախագծող Ջոն Բրաունինգը:
1906 - ծնվել է բալետի խորհրդային արտիստ և բալետմայստեր Իգոր Մոիսեևը:
1924 - վախճանվել է Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինը:
1925 -Ճապոնիան ճանաչել է ԽՍՀՄ-ը, ճապոնական զորքերը լքել են Հեռավոր Արևելքը:
1941 - ծնվել է իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն:
1950 - վախճանվել է անգլիացի գրող Ջորջ Օրուելը:
1954 -ԱՄՆ-ում ջուրն է իջեցվել աշխարհում առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլիուսը»:
1961 - Հարավային Աֆրիկայի Քոալբրոք հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվել է 435 հանքափոր:
1976 - «Կոնկորդ» ինքնաթիռը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Լոնդոնից Բահրեյն:
1977 -Իտալիայում թույլատրել են աբորտները:
1968 - սկսվել են Կխեշանի պաշարման մարտերը, որոնք եղել են Վիետնամա-ամերիկյան պատերազմի ամենանշանավոր մարտերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում