Դատարանը կալանավորել է Արմավիրի մարզում հայտնի «Մեյմանդարի շուկայում» 1 հոգու սպանած, 1 հոգու էլ դանակահարած կասկածյալին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հրաչյա Մեխակյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Անդրանիկ Կ-ն վերցվել է կալանքի ու դատարանից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» ՔԿՀ։
Հունվարի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 19։00-ից 19։10 ընկած ժամանակահատվածում ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գայի գյուղում՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայում, վիճաբանություն է տեղի ունեցել և ըստ օպերատիվ տեղեկությունների, կային տուժածներ։
Դեպքի փաստով Դ․ Բարոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել էր քրեական վարույթ։