Կառավարությունը փորձում է ծնկի բերել բանակը. Ավետիք Չալաբյան
TVԾայրահեղ բյուրոկրատցված են բոլոր պրոցեսները, ցանկացած գնում կատարվում է շատ երկար և անհեթեթ պայմաններ առաջ քաշելով: Այս մասին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարկական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով պաշտպանության բանակում գնման պրոցեսին:
«Մեր երկրի ամենամեծ հատվածը տրամադրվում է պաշտպանությանը, ոչ նորմալ սպառազինություն են գնել, ոչ աշխատավարձ են բարձրացնում, բա ուր եք ծախսում այդ փողը»,-ասաց նա: