Իրան-Ռուսաստան համագործակցությունը կարող է սպասարկել տարածաշրջանային շահերը. Ռաիսի
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ողջունելով Իրանի և Ռուսաստանի միջև զարգացող տնտեսական հարաբերությունները՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ երկու երկրների կարողությունները կարող են լրացնել միմյանց՝ սպասարկելով փոխադարձ և տարածաշրջանային շահերը։ Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին ասել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև տնտեսական հարաբերությունները շարունակաբար ամրապնդվում և բարելավվում են։
«Երկու երկրներն ունեն տարբեր, բազմաթիվ կարողություններ էներգետիկայի, տարանցման և տրանսպորտի ոլորտներում, որոնք կարող են ակտիվացվել համագործակցությունը զարգացնելու համար»,- հավելել է նա։
Նախագահը նաև հայտարարել է, որ Իրանը հետևում է Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը՝ հավելելով. «Երկու կողմերի կարողությունները կարող են փոխլրացնել միմյանց, և դրանց օգտագործումը, բացի երկու երկրների շահերն ապահովելուց, կարող է տալ տարածաշրջանային օգուտներ»։
Իր հերթին Վոլոդինն ասել է, որ Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և հարևանության հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ կարող են նպաստել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցության մակարդակի բարելավման վերաբերյալ նույն մոտեցումն ու կարծիքն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը, և մեր օրակարգը հիմնված է երկու երկրների ղեկավարների՝ համագործակցության շարունակական զարգացմանը ձգտելու կամքի վրա»,- ասել է նա։