ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆՎԱՐԻ). Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Մաքսավորի միջազգային օր, Ավստրալիա՝ Ավստրալիայի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Դուարթեի օր, Ուգանդա՝ Ազատության օր, Հնդկաստան՝ Հանրապետության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1909 –ծնվել է նկարիչ Մհեր Աբեղյանը:
1914- կնքվել է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Նահանգապետերի թեկնածություններն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նրա ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):
1922 - Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը:
1924– ծնվել է նշանավոր ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ռաֆայել Ղազարյանը:
1944 – վախճանվել է ռումին գրող, հասարակական գործիչ, հայասեր Սմարանդա Գեորգիուն:
1951 –վախճանվել է անգլիահայ գրող, թարգմանիչ Զաբել Բոյաջյանը:
1983 –վախճանվել է դերասան Դորի Ամիրբեկյանը:
1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերը հարձակում են սկսել հայկական Դաշտալի գյուղի ուղղությամբ և, տալով հարյուրից ավելի զոհ, նահանջել են:
2019 -վախճանվել է ֆրանսահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Միշել Լեգրանը:
2020- Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իրեն թանկարժեք գրիչ նվիրել և ակնարկել իր՝ «իջևանցու փեսա» լինելը։
2022- մահացել է գրող, բանաստեղծ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան)։
ԱՇԽԱՐՀ
1340 - Էդուարդ 3-րդը հայտարարվել է Ֆրանսիայի թագավոր:
1500– Յանսե Պիսենը դարձել է առաջին եվրոպացին, որն ափ է իջել Բրազիլիայում և ուսումնասիրել Ամազոնը:
1525 -հայտնվել է Ռուսաստանի առաջին տպագիր քարտեզը՝ Մոսկովյան հողերի քարտեզը:
1531 -Լիսաբոնում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 30 000 մարդ:
1697 -Իոհան Բեռնուլին առաջարկել է բրատիստոխրոնի մասին ոչ ճիշտ լուծում, որին ի պատասխան՝ 5 գիտնականներ հրապարակել են ճիշտ լուծումը, որի արդյունքում հայտնվել է մաթեմատիկայի նոր ճյուղը՝ վարիացիոն հաշվարկի ճյուղը:
1788 – կապիտան Արթուր Ֆիլիպը Ավստրալիայում հիմնել է առաջին բնակավայրը, որը հետագայում դարձել է Սիդնեյ քաղաքը:
1823 -վախճանվել է անգլիացի բժիշկ, վիրաբույժ, բնական ծաղիկի դեմ պատվաստման հայտնաբերող Էդուարդ Ջենները:
1837– Միչիգանը դարձել է ԱՄՆ-ի 26-րդ նահանգը:
1871 -Ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ զինադադար է կնքվել շրջափակված Փարիզի և պրուսական բանակի միջև:
1891 -վախճանվել է գերմանացի կոնստրուկտոր Նիկոլաուս Ավգուստ Օտտոն, որը ստեղծել է քառատակտ ներքին այրման շարժիչը:
1893 -վախճանվել է ամերիկացի գեներալ Էբներ Դաբլդեյը, որին է վերագրվում բեյսբոլ խաղի ստեղծումը:
1911 -առաջին թռիչքն է իրականացրել Կլեն Կյորտիսը իր իսկ ստեղծած՝ աշխարհում առաջին հիդրոպլանով: – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբել յան մրցանակի դափնեկիր Պոլիկարպ Կաշը:
1924 -Պետրոգրադի խորհրդի 2-րդ համագումարը որոշել է Պետրոգրադը վերանվանել Լենինգրադ:
1925– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր Փոլ Նյումանը:
1934– Գերմանիայի և Լեհաստանի միջև ստորագրվել է միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիր:
1939 -Վաշինգտոնում տեսական ֆիզիկայի համաժողովի ժամանակ Նիլս Բորը հայտարարել է ուրանի տրոհման հայտնագործության մասին:
1943 –վախճանվել է խորհրդային գենետիկ, բուսաբան, աշխարհագրագետ Նիկոլայ Վավիլովը:
1950 - Հնդկաստանը դարձել է անկախ պետություն:
1965 - հինդին դարձել է Հնդկաստանի պետական լեզու:
1980 - Իսրայելն ու Եգիպտոսը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում