ՖՈՏՈ. Ամեն առավոտ լույսը բացվելուն պես գնում եմ ընտանիքս գերեզմաններում բարի լույս ասելու. ոճրագործությունից երկու ամիս անց դաժանաբար սպանված ընտանիքի հոր առօրյան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Ավելի ուշ՝ Մելիքսեթյանների համագյուղացի Վրույր Բարսեղյանը ներկայացել էր ոստիկանություն և խոստովանել էր, որ մասնակից է եղել սպանությանը։ Ոստիկանությունը հանտնաբերել և ձերբակալել էր նաև Արկադի Բարսեղյանին։ Այժմ երկուս ոճրագործներն էլ գտնվում են կալանանքի տակ:
Իսկ ինչպե՞ս է գնահատում քննության ընթացքը, այս եւ այլ մանրամասների շուրջ «Իրավունքը» զրուցել է դաժանաբար սպանված ընտանիքի հայր` ՍԵՎԱԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.
-Քննությունը շարունակվում է, երկու ամսով կալանքները երկարացրել են, ասում են գործողություններ են անում դեռ, չգիտեմ: Էդ կենդաննիերի հետ ինչ գործողություններ էլ անեն, դրանց պետք է գնդակահարեն, մենակ էդ դեպքում սիրտս մի փոքր կհովանա: Դրանք մարդ կոչվելու իրավունք չունեն, մեղք է նմաններին մարդ անվանել, նրանք կենդանուց էլ վատն են : Ու եթե ինձ մնար նրանց մենակ գնդակարելու կուղարկեի, որ հոգիս ազատվեր էդ տականք կենդանիներից: Թող սատկացնեին, որ ես տեսնեի սիրտս հովանար, թե չէ դատ ու դատաստանը դրանց համար պատիժ չի:
Գիտեք, ամենվատը ինչն է, որ հեչ մարդու հեչ բան չեղավ, սաղ էլ իրենց կյանքով ապրում են, մենակ իմ կյանքը ավիրվեց…
-Մնալու եք ՀՀ-ո՞ւմ, թե՞ գնալու եք:
Ավելին՝ այստեղ