Ռուսաստանը սպառնում է Հայաստանին՝ ԵՄ առաքելության պատճառով
АналитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու որոշումը ոչ միայն լրջորեն մտահոգել է Ռուսաստանին, այլ նաև Ռուսաստանի ԱԳՆ–ն անցել է բացահայտ սպառնալիքների։ Տարածած հաղորդագրության մեջ ռուսական կողմն ընդգծում է, թե եվրոպական ներկայությունը Հայաստանում ավելի հավակնոտ է լինելու, քան մոնիթորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։
«Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության պայմանները»,- ասվում է Ռուսաստանի ԱԳն հայտարարության մեջ, նշվում է, թե Եվրամիության դիտորդների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել հակասությունները։ Ռուսական կողմը նաև ընդգծել է, որ Երևանում առանց տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ «Եթե հայ դաշնակիցները շահագրգռված մնան օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա այդ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նյութի շարունակությունը՝ այստեղ