Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղի տարածքում բախվել են Subaru Impreza-ն ու Վազ 2121-ը. կան վիրավորներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան- Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 27-ամյա Արսեն Մ-ի վարած Վազ 2121 մակնիշի և 44-ամյա Արտակ Վ-ի վարած Subaru Impreza մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները ու վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի և նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:Վթարի մասին Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: