Հայտնի է երեկվա երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հյուսիս-արեւմուտքում Արեւմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեքը զոհվել են: Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը՝ այս մասին կիրակի հայտնել է նահանգի նահանգապետ Մոհամմադ Սադեգ Մոտամեդյանը։
Նախնական գնահատականների համաձայն՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների մինչև 50 տոկոսը, նշել է նա։
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում 2-3 բալ, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում 2 բալ, Արցախում՝ 3-4 բալ ուժգնությամբ։