Մենք չգիտենք, թե ով է կանգնած Իրանում հարձակման հետևում և կոնկրետ ինչ է տեղի ունեցել. ԵՄ արտաքին ծառայության խոսնակ
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն հստակ պատկերացում չունի, թե ով է ներգրավված Իրանի Սպահան քաղաքում գործարանի վրա հարձակմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չգիտենք, թե ով է կանգնած հարձակման հետևում և կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Մենք հետևում ենք Իրանից եկող լուրերին...»,- շեշտել է Ստանոն։
Նրա խոսքով՝ բոլոր կողմերը պետք է զուսպ լինեն՝ նոր էսկալացիա թույլ չտալու համար։
Կիրակի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկներով կվադրոկոպերների օգտագործմամբ զենքով հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Նույն գիշերը պայթյուն է տեղի ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում, որին հաջորդել է հրդեհ շարժիչային յուղերի գործարանում։
Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ իրանական Սպահանում ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանն ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի:Մինչդեռ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլ քաջատեղյակ աղբյուրների, կիրակի գրել է, որ Իսրայելը կանգնած է Սպահանում պայթյունի հետևում: