Գաղտագողի Եռաբլուր գնալու նպատակը ո՞րն է, ինչ է ուզում ասել, որ իր ասածն օրե՞նք է
ИнтервьюՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 27-ին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ նահատակված Ժորա Սահակյանը կդառնար 22 տարեկան: Մի շարք զոհված զինծառայողների ծնողներ, «Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» ՀԿ հիմնադիր-նախագահ Անի Կարապետյանի հետ հունվարի 28-ին կազմակերպել էին հուշ-երեկո, որին մասնակցում էին նաև Ժորայի ծնողները: «Հրապարակը» զրուցել է Ժորա Սահակյանի հոր` Վահիդ Սահակյանի հետ:
- Ձեր որդու ծննդյան 22-րդ տարեդարձն էր: Տեղի ունեցավ հուշ-երեկո: Ովքե՞ր էին ներկա միջոցառմանը:
- Միջոցառումը կազմակերպել էր «Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» ՀԿ հիմնադիր-նախագահ Անի Կարապետյանը: Ներկա էին մեզ բախտակից ծնողները, նաև նրանք, ովքեր ճանաչել են իմ որդուն: 2020 թվականին, երբ պատերազմ սկսվեց, տղաս արդեն վեց ամսվա զինծառայող էր: Նրա վերջին ծննդյան օրն այնքան լավ եմ հիշում, գնացի զորամաս` հաջորդ օրը Բանակի տոնն էր, ուրախացանք, երգեցինք, պարեցինք…. մեզ համար Բանակի օրը մեծ տոն է եղել, բայց այսօր ոչ բանակ ունենք, ոչ էլ տոն: Ի՞նչը տոնենք: Ամեն ինչ քայքայված է ու քանդված: Բանակ չկա, բանակը վաղուց կազմալուծված է: Մեր ղեկավարությունն էլ անամոթաբար ամեն անգամ Եռաբլուր է գալիս, մեր երեխաների շիրիմներին ծաղիկ դնելու, մենք էլ մեր հերթին ասում ենք` մեր հերոսների շիրիմները մի պղծեք: Պղծում են Սպարապետի ու Սպարապետի նման տղերքի շիրիմները: Սրանք ոչ մի բարոյական իրավունք չունեն մեր տղերքի շիրիմներին ծաղիկ դնելու ու նրանց առաջ խոնարհվելու:
- Ձեր կարծիքով՝ վարչապետն ինչո՞ւ է ամեն անգամ շտապում Եռաբլուր:
- Շտապում է Եռաբլուր` գաղտագողի: Եթե մի երկրի ղեկավար լուսադեմին վազի Եռաբլուր, որ տեսնող չլինի, էլ էդ ղեկավարից ի՞նչ եք սպասում: Լույսը չբացված ամեն անգամ գնում է, որ ի՞նչ անի: Գաղտագողի Եռաբլուր գնալու նպատակը ո՞րն է, ի՞նչ է ուզում ասել, որ իր ասածն օրե՞նք է, հա՞: Աշխարհի ամենավախկոտ մարդն է նա:
- Սասուն Միքայելյանն էլ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը 30 տարի շարունակ բանակ չի ունեցել:
- Անհեթեթություն…. 2016 թվականից հետո անգամ, երբ ինչ-որ կենդանի 15 կիլոմետր հեռավորության վրա շարժվում էր, մեր զինվորը համապատասխան սարքերով տեսնում էր: Բանակ չունեցող երկրի բանակն էդպիսի հնարավորություններ ունենո՞ւմ է: Այն, որ իրենք քանդեցին բանակը դա միանշանակ է: Մի պարզ հարց տամ Սասուն Միքայելյանին. եթե 30 տարի բանակ չենք ունեցել, ո՞նց կարողացանք 44 օր ՆԱՏՕ-ի բանակի դեմ կռվել: Սիրտս վառված է, ասելու էնքան բան ունեմ, որ չգիտեմ որ մեկն ասեմ: Այն ժամանակ լինում էին դեպքեր, երբ զինվորն անհասկանալի պայմաններում ինքնասպան էր լինում, հիմա էդպիսի բան չի լինում: Հիմա զինվորներին լցնում են մի սենյակի մեջ ու վառում:
- Ժորան Ձեր միա՞կ որդին էր:
- Այո, իմ տան միակ տղան էր, որին ունեցել ենք 39 տարեկանում: Ունեմ երկու աղջիկ: Հադրութում ամեն ինչ կորցրինք, վերջում էլ մինուճար որդուս: