ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒՆՎԱՐԻ). Մարդաշատ ցույց Երևանում՝ ընդդեմ գնաճի. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1860 - ծնվել է գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Ատրպետը։
1898 - ծնվել է բժիշկ-ուրոլոգ Արամ Աբրահամյանը։
1920- Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կայացել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։
1931 - ծնվել է նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
1931 - ծնվել է բժիշկ, դեղաբան, ՀԽՍՀ առողջապահության նախարար Էմիլ Գաբրիել յանը:
1965 –վախճանվել է ֆրանսահայ բանաստեղծ Ահարոն Տատուրյանը։
1992-Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները սկսել են ռազմատեխնիկայի օգտագործմամբ զանգվածային հարձակողական գործողություններ մի քանի ուղղություններով: -Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գերմանիայի հետ:
1994-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են Հորադիզյան օպերացիան, որի արդյունքում գրավվել է Հորադիզը, իսկ Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերի արդյունքում Քելբաջարի ամբողջ շրջանը անցել է հայկական ուժերի վերահսկողության տակ:
1998- Հայաստանի մայրաքաղաքում գնաճի պատճառով տեղի է ունեցել 50 հազարանոց ցույց:
2002-կառավարության նիստում ընդունվել է «Նաիրիտին» առնչվող հերթական որոշումը, ըստ որի, այն հավատարմագրային կառավարման է հանձնվել Մեծ Բրիտանիայում գրանցված հնդկական «Ռանսալթ» ընկերությանը։
2007-Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում լռության րոպեով հարգել է «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը:
2012-Ֆրանսիացի 76 սենատոր դիմել է Սահմանադրական խորհուրդ (դատարան)՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը:
2013- Երևանի Տպագրիչների փողոցում մահափորձ է իրականացվել նախագահի ընդդիմադիր թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
2015- «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շրջանակներում «Հիմնադիր խորհրդարանի»՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցները Բերձորի մոտ անհայտ անձանց կողմից հարձակման և ծեծի են ենթարկվել:
ԱՇԽԱՐՀ
1543 -ծնվել է Ճապոնիայի կառավարիչ, Տոկուգավա սյոգունների դինաստիայի հիմնադիր Տոկուգավա Իեյասուն:
1714-Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է հրապարակել, որ ազնվականների այն երեխաները, որոնք չեն սովորել «թվեր ու երկրաչափություն» և «չունեն գիտելիքներ», չեն կարող ամուսնանալ:
1715– ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ Կլոդ Ադրիան Հելվեցիուսը:
1797 - ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտը:
1836 -վախճանվել է բրիտանացի ռազմական բժիշկ Ջոն Չեյնը, որի անունով է կոչվում «Չեյն-Ստոքսյան շնչառություն» ախտանիշը:
1864 -Մոսկվայում հաճախորդների համար բացվել է Ռուսաստանում առաջին «հասարակական կենդանաբանական այգին»՝ Մոսկվայի գազանանոցը:
1890– ծնվել է չեխ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ Կարել Չապեկը:
1911 - ծնվել է բուլղարուհի կույր գուշակ Վանգան:
1912 - «Նյու Յորք իվնինգ ջրնալ» թերթում աշխարհում առաջին անգամ տպագրվել է կոմիքսների էջ:
1921 -սկսվել է գյուղացիական ապստամբություն Սիբիրում (Իշիմյան ապստամբություն), որի պատճառը եղել է դժգոհությունը խորհրդային իշխանության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունից:
1924- ընդունվել է ԽՍՀՄ առաջին Սահմանադրությունը:
1929– ծնվել է գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:
1932 -Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանում սկսել է գործել առաջին դոմնային վառարանը:
1935– ծնվել է ճապոնացի գրող, արձակագիր, գրականության ոլորտում Նոբել յան մրցանակակիր Կենձաբուրո Օէնը։
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Կուֆրայի մոտ, որը «Ազատ Ֆրանսիա» միավորման ուժերի առաջին ճակատամարտերից մեկն է:
1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ գերի է հանձնվել գերմանական ֆելդմարշալ Պաուլ յուսը:
1953– Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 2551 մարդ, իսկ մոտ 100 000 -ը մնացել է անօթևան:
1955 -ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է երաժշտական սինթեզատոր:
1958 - արձակվել է ամերիկյան արբանյակը՝ «Էքսպլոլեր-1»-ը:
1968–Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գտնվող աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն, հռչակել է իր անկախությունը:
1981– ծնվել է ամերիկացի նշանավոր երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը:
2009 -Ռուսաստանի Կոմիի երկրամասում վառվել է Վետերանների տունը, որի արդյունքում այնտեղ բնակվող բոլոր 23 տարեցները զոհվել են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում