ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 3281 քաղաքացու։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հավաքներին ներգավելիք 3281 պահեստազորայիններից 2897-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 232-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային և հրթիռահրետանային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Ավելին՝ այստեղ