«Առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել»․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայր
ИнтервьюՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրույրն ու Արկադին առերեսվել են, առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել։ Նոր բան չէ, շուտ է եղել, բայց նորից է առերեսում է լինելու։ Այս մասին այսօր MediaHub.am-ին հայտնեց Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։
Դիտարկմանը, թե ավելի վաղ Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը MediaHub-ին ասել էր, թե միջնորդել է, սակայն մինչև հիմա առերեսում չի եղել՝ Սևակ Մելիքսեթյանը պատասխանեց. «Ստո՛ւմ է: Չգիտեմ, թե ինչ նպատակ ունի այդ փաստը թաքցնելը, բայց ստում է։ Գործի ընթացքը նորմալ է, իր հունով գնում է»,-ասաց նա։
Հարցին, թե Բարսեղյանների տան առաջ հսկողությունը շարունակվո՞ւմ է, վերջինս պատասխանեց՝ այո։
«Այստեղ հարցը միայն ես չեմ, ես չեմ պատրաստվում ոչինչ անել, բայց գյուղում միայն ես չեմ, գյուղացիների տրամադրվածությունն էլ չի փոխվել»։
Ավելին՝ այստեղ