«Եվրատեսիլ 2023»-ի Վրաստանի պատվիրակը հայազգի երգչուհի է
LifestyleՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայազգի երգչուհի Իրու Խեչանովը հաղթեց «The Voice» երաժշտական նախագծում: Հաղթողը որոշվում էր հանդիսատեսի ձայների քանակով։
Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները:
Հայազգի երգչուհու հետ եզրափակչում պայքարում էին՝ Գիորգի Դաթիաշվիլին, Թակո Կակալաշվիլին, Թինա Դաթիկաշվիլին, Լիկա Սիրաձեն, Լիկունա Թութիսանին, Անկա Թաթարաշվիլին, Կախա Ասլամազաշվիլին:
Ինչպես նախապես որոշված էր, որպես «The Voice» շոուի հաղթող Իրու Խեչանովը Վրաստանը կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում:
Երգչուհին «Candy» խմբի անդամներից է, որը հաղթել է 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում:
23-ամյա երիտասարդ երգչուհին նշել է, որ իրականացել է նրա մանկության երազանքը, քանի որ 11 տարեկանում նա կարողացավ խմբի հետ հաղթանակ բերել Վրաստանին:
«Ինձ համար Եվրատեսիլը երազանք է, ցանկություն և նպատակ»,- գրել է երգչուհին: