ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ). Էսկալատորի ամենախոշոր վթարը, «Ֆեյսբուքի» ստեղծումը, ռետինե կրկնակոշիկների գյուտը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ռոզա Պարկսի օր, Շրի Լանկա՝ Անկախության օր, Անգոլա՝ Զինված ապստամբության օր, Ճապոնիա՝ Ռիսսյուն՝ Գարնան սկիզբ (Նոր տարի)։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1674- վախճանվել է նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երևանցին։
1865 -ծնվել է երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը։
1878- ծնվել է արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը։
1923 - ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ Արշալույս Սարոյանը։
1924- Լենինականի օպերա-օպերետային դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրել է Բիզեի «Կարմեն» օպերան:
1952 - վախճանվել է պատմաբան Հակոբ Մանանդյանը։
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիգերիայի հետ։
1995-վախճանվել է խորհրդահայ տեխնիկական կիբեռնետիկայի ոլորտի գիտնական Կառլեն Աբգարյանը։
1998-հրաժարական ներկայացրած Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Հայաստանի նախագահի պաշտոնակատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը։
2009-տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները հերթական անգամ հավաքվել են Երևանի «ՏԵՑ-ի կռուգ» կոչված վայրում՝ կառավարությունից պահանջելով չկիրառել դեղին պետհամարանիշներ, վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու և սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը:
2022- վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական շոու բիզնեսի կնքահայր, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:
ԱՇԽԱՐՀ
211 - վախճանվել է հռոմեացի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, նրա փոխարեն համակայսրեր են դարձել նրա երկու որդիները՝ Հետան և Կան։
634 -Առաջին արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Ամր իբն Ալ-Ասաի մուսուլմանական բանակը ջախջախել է բյուզանդացիներին Դատհինի մոտ։
960 -Չինաստանի կայսր է դարձել ԹայՑզին, սկսվել է Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը։
1169 -Արևել յան Սիցիլիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 15 000 մարդ։
1494 -ծնվել է ֆրանսիացի գրող, աշխարհի ամենաճանաչված երգիծաբաններից մեկը՝ Ֆրանսուա Ռաբլեն։
1659- վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող Աբել Թասմանը։
1789 -ընտրողների կոլեգիան Ջորջ Վաշինգտոնին ընտրել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։
1797 -երկրաշարժի արդյունքում էկվադորական Ռիոբոմբա քաղաքը ամբողջությամբ ավերվել է, զոհվել է մոտ 40 000 մարդ։
1824 -Բոստոնում ամերիկացի գործարար և գյուտարար Չարլզ Գուդրիչը հանրությանն է ներկայացրել ռետինե կրկնակոշիկները։
1861- ստեղծվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։
1915 -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հայտարարել է Բրիտանական կղզիների ծովային շրջափակման մասին, սկսվել է առանց կանոնների ստորջրյա պատերազմը։
1932 - տեղի է ունեցել երրորդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ):
1932- Մանչժուրիա ներխուժման ժամանակ 10-օրյա պայքարից հետո ճապոնացիները գրավել են Խարբինը։
1933 - վախճանվել է անգլիացի արևելագետ Արչիբալդ Հենրի Սեյսը։
1941- Ռոյ Պլանկետտը ստացել է տետրաէթիլենային պոլիմերի (տեֆլոն) արտոնագիր։
1948 - Շրի Լանկան հայտարարել է իր անկախությունը Միացյալ Թագավորությունից։
1949 -տեղի է ունեցել մահափորձ Իրանի շահեշահ Մուհամեդ Ռեզա Փեհլևի դեմ, Իրանում մտցվել է արտակարգ դրություն։
1976- Գվատեմալայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 23 000 մարդ։
1976 - տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա)։
1977-Չիկագոյի մետրոյի էսկալատորի վթարի հետևանքով զոհվել է 11 անձ, իսկ 180-ը ստացել են վնասվածքներ. դա նման տիպի ամենախոշոր վթարն է։
1992 - Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել։
2004- Մարկ Ցուկերբերգը ստեղծել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։
2009 -Ատլանտյան օվկիանոսում բախվել են «HMS Vanguard» բրիտանական և «Le Triomphant» ֆրանսիական ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերը։
2022 -Պեկինում բացվել են 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում