Զոհվել է 11 մարդ, 3-ը՝ փրկվել է. ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 30-ից փետրվարի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 146-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, փլուզման՝ 2, մերկասառույցի՝ 7, պայթյունի, երկրաշարժի և դիակի հայտնաբերման՝ 1-ական, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 135, ինքնասպանության փորձի՝ 3, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 74 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 36 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 73 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 46 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: