Նամակ Շոյգույից. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
Ռուսաստանյան մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի իշխանություններին նամակ է ուղարկել, որի բովանդակությունը բավականին կոշտ է եղել, չնայած պահպանվել են «դիվանագիտական լեզվի» կանոնները։
Ըստ մեր տեղեկությունների, ասելիքը վերաբերել է Բերձորի միջանցքում ստեղծված վիճակին և Արցախի ազգաբնակչության շուրջ երկամսյա շրջափակմանը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նշվել է, որ առավելագույն կարճ ժամկետում հարկավոր է ինքնակամ բացել միջանցքն ու այսուհետ չխոչընդոտել խաղաղապահների առաքելությանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում