Հզոր երկրաշարժից վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Հալեպի միջնաբերդը
КультураՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երկրաշարժից տուժել է Հալեպի միջնաբերդը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտը։
Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի թանգարանների և տեսարժան վայրերի վարչության գլխավոր տնօրեն Համամ Սաադը։
«Մենք հաղորդումներ ենք ստացել Հալեպի միջնաբերդում ճաքի մասին և ուղարկեցինք փորձագետների խումբ՝ տեղանքը ստուգելու և վնասը գնահատելու համար», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։