Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, բայց առանց նախապայմանների. ՌԴ ԱԳՆ
Международные новостиՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, բայց առանց նախապայմանների, այն իրականության հիման վրա, որը գոյություն ունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այո, ցանկացած ռազմական գործողություն ավարտվում է բանակցություններով, եւ մենք, բնականաբար, արդեն ասել ենք, որ մենք պատրաստ ենք նման բանակցությունների։ Բայց միայն բանակցություններին՝ առանց նախապայմանների, այն իրականության հիման վրա, որը գոյություն ունի եւ հաշվի առնելով այն նպատակները, որոնք մենք հրապարակավ հնչեցրել ենք»,-ասել է նա։
Միեւնույն ժամանակ, Վերշինինը նշել է, որ Մոսկվայի հետ բանակցությունների վերաբերյալ որոշումը կայացվում է ոչ թե Կիեւում, այլ Վաշինգտոնում եւ Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախ, բանակցություններ արդեն եղել են՝ Մինսկում եւ Ստամբուլում։ Եվ դուք հիշում եք, որ դրանք ընդհատվել են ուկրաինական կողմից, բայց դուք լավ գիտեք, որ որոշումը Կիեւում չի կայացվում, որոշումը կայացվում է այլ մայրաքաղաքներում, առաջին հերթին՝ Վաշինգտոնում, Բրյուսելում։ Ուստի պետք է դիմել նրանց»,-հավելել է նա։
Դիվանագետը նաեւ մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք նման բանակցությունների հնարավորությունը։ «Դա մեզնից կախված չէ, մենք հստակ ասել ենք մեր դիրքորոշումը, եթե պարոն Բայդենը ողջամտություն, իմաստություն ցուցաբերի, ես նկատի ունեմ նրան եւ նրա շրջապատին»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը: