Ո՞վ է Սևանի փողոցում կրակոցների հեղինակը. նա փորձել է սպանել իր զարմիկին
ОбществоՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երեկ, փետրվարի 10-ի երեկոյան, որ դեռ արարատցի Գեղամը Hummer H3-ով թմրանյութի ազդեցության տակ չէր մագլցել կառավարության դիմացի մայթերն ու ջարդուփշուր արել պարեկների Skoda-ները, Սևանի փողոցում ևս մեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ու դարձյալ` թմրանյութի ազդեցության հետևանքով:
Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե փետրվարի 10-ին, ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Սևանի փողոցում գտնվող «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց մի տղամարդ Range Rover մակնիշի մեքենայից կրակոցներ է արձակել տվյալ առևտրի կենտրոնի տնօրենի վրա և դիմել փախուստի:
Մեզ այս դեպքից որոշակի մանրամասներ են հայտնի դարձել: Մենք տեղեկացանք, որ մամուլում նշված 32-ամյա Հովհաննես Գ.-ն, որը կրակոցներ արձակողն է, Երևանի բնակիչ Հովհաննես Գևորգյանն է, որը թմրանյութի ազդեցության տակ է եղել, և, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, իր վարած Range Rover Sport մակնիշի մեքենայից կրակոցներ է արձակել «Պլատինիում»-ի տիրոջ` 38-ամյա Ռոբերտ Մելիքյանին պատկանող Toyota Camry ավտոմեքենայի վրա: Ութ պարկուճ է հայտնաբերվել տարածքում:
Ավելին՝ այստեղ