ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Արտոնագրվել է «խոսքի և այլ ձայների՝ էլեկտրական ալիքներով փոխանցման սարքը». «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Կաթոլիկ աշխարհում՝ Սուրբ Վալենտինի օր, Բուլղարիա և Հյուսիսային Մակեդոնիա՝ Տրիֆոն Զարեզան (խաղողագործների օր), Լեհաստան՝ Էպիլեպսիայով հիվանդների օր, Ուկրաինա՝ Ռադիացիոն, քիմիական և բակտերիոլոգիական պաշտպանության զորքերի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882 - ծնվել է գրող Հայկանուշ Մառքը։
1884 - վախճանվել է բանահավաք, բանասեր Սիմոն Ճուլարտյանը։
1902 - ծնվել է մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիրներից մեկը՝ խորհրդահայ լեզվագետ Ռուբեն Ավանեսովը։
1909 - ծնվել է գրականագետ, թատերագետ, գրող Գառնիկ Ստեփանյանը։
1925– ծնվել է լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը:
1944- տեղի է ունեցել «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։
1953 - ծնվել է կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։
1958– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:
1958 - ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Բալայանը։
1961 - ծնվել է դերասան Հրաչյա Հարությունյանը։
1974– ծնվել է ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:
1992- ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են համագործակցության սկզբունքների և ստրատեգիական ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիր։
2006- Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում սկսվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որում նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը:
2008- «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքից վայրկյաններ անց վայր է ընկել Երևան - Մինսկ չվերթն իրականացնող օդանավը: Օդանավի 18 ուղևորների և անձնակազմի 3 անդամների կյանքը հաջողվել է փրկել:
2009- ներդրվել է մետրոյի ուղեվարձի նոր, ավտոմատացված համակարգ՝ նոր գույնի ու չափի ժետոններ և էլեկտրոնային քարտեր միևնույն արժեքով` 1 անցման համար 50 դրամ:
2018- Իսրայելի Քնեսեթը ձայների 41 դեմ, 28 կողմ հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը։
ԱՇԽԱՐՀ
286 -Ըստ Ոսկե առասպելի, կայսր Կլավդիոսի հրամանը չկատարելու պատճառով (գաղտնի պսակադրել է սիրահարներին) մահապատժի է ենթարկվել դաշտային բժիշկ և հոգևորական Վալենտինը։
842 -Լյուդովիկոս 2-րդ Գերմանացին և Կարլ 2-րդ Ճաղատը Ստրասբուրգյան երդումներ են տվել ռոմանական (հին ֆրանսիական) լեզվով։ Այդ օրը համարվում է ֆրանսիական լեզվի ծննդյան օրը։
869 -ծնվել է սուրբ, բյուզանդացի քարոզիչ Կիրիլը, որն իր եղբայր Մեֆոդիի հետ թարգմանել է Աստվածաշունչը հունարենից հին սլավոներենով։
1009 -քարոզիչ Բրունո Բոնիֆացին սպանվել է Ռուսաստանի և Լիտվայի սահմանին։ Սա Լիտվա տեղանվան ամենահին հիշատակությունն է:
1349 -Սև մահվան՝ ժանտախտի տարածման մեջ Ստրասբուրգում մեղադրվել և մահապատժի է ենթարկվել մոտ 2000 հրեա, որոնցից 900-ին կենդանի այրել են։
1602 –ծնվել է իտալացի երգահան, երգեհոնահար Ֆրանչեսկո Կավալլին։
1779 –Հավայան կղզիներում սպանվել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը (ըստ վարկածի, կերվել է տեղաբնակների կողմից)։
1829-տեղի է ունեցել «Օտարերկրուհի» օպերայի առաջնախաղը Միլանում։
1834 -Լիոնում սկսվել է ջուլհակների համընդհանուր գործադուլը, որի ժամանակ առաջին անգամ բարձրացվել է կարմիր դրոշ՝ որպես հեղափոխության և բանվորների պայքարի խորհրդանիշ։
1859– Օրեգոնը դարձել է ԱՄՆ-ի 33-րդ նահանգը:
1876 -ԱՄՆ-ում Ալեքսանդր Գրեխեմ Բելլը ստացել է № 174465 արտոնագիրն իր «խոսքի և այլ ձայների՝ էլեկտրական ալիքներով հեռագրային փոխանցման սարք…» հայտնագործության համար, որը փաստացի եղել է հեռախոսը։
1912– Արիզոնան դարձել է ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:
1929– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում է տեղի ունեցել Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև:
1930- լույս է տեսել Դեշիլ Հեմմեթի ամենահայտնի վեպը՝ «Մալթիական բազեն»։
1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնի Ռոստովը ազատագրվել է գերմանա-ֆաշիստական օկուպացիայից։
1946-ԱՄՆ-ի բանակի բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայում գործարկվել է առաջին իրական աշխատող էլեկտրոնային համակարգիչը՝ ENIAC-ը։ 1952- տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը (Օսլո, Նորվեգիա)։
1964 - վախճանվել է լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր Պյատրաս Կուբերտավիչյուսը։
1959– ծնվել է ամերիկյան օպերային երգչուհի, լիրիկական սոպրանո Ռենե Ֆլեմինգը:
1989 -Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Հոմեյնին տվել է ֆետվա՝ հնդիկ գրող Սալման Ռուշդիի ֆիզիկական ոչնչացման վերաբերյալ, քանի որ նրա «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը մուսուլման-արմատականները համարել են իսլամը վիրավորող։ Այս ամենը քիչ հայտնի գրողին բերել է համաշխարհային հռչակ և միլիոնավոր դոլարներ։
2003– սատկել է աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը՝ Դոլլի ոչխարը:
2005– ստեղծվել է Յութուբ համացանցային վիդեո-նախագծային կայքը:
2011 -Արաբական գարնան ժամանակ սկսվել է ապստամբություն Բահրեյնում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում