Հայաստանը բարեկամության ձեռք մեկնեց այս դժվարին պահին. Չավուշօղլու
Международные новостиՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայաստանը Թուրքիային «բարեկամության ձեռք» է մեկնել անցյալ շաբաթ տեղի ունեցած կրկնակի երկրաշարժերից հետո, չորեքշաբթի Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:
«Հայաստանը բարեկամության ձեռք մեկնեց այս դժվարին պահին և դրսևորեց համերաշխություն և համագործակցություն»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ասել է, որ Միրզոյանի այցը Թուրքիա «իմաստալից է»:
Չավուշօղլուն նշել է, որ երկրաշարժերից հետո Հայաստանը 28 հոգուց բաղկացած որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա:
«Նրանք 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեցին և ասացին, որ լրացուցիչ օգնություն կուղարկեն»,- հավելել է նա։