Բլինկենը կմեկնի Թուրքիա
Международные новостиՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023 թվականի փետրվարի 16-22-ը կմեկնի Գերմանիա, Թուրքիա և Հունաստան: Փետրվարի 16-ին նա կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ կմասնակցի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումների՝ քննարկելու Ուկրաինային շարունակական աջակցությունը, օգնությունը Թուրքիային և սիրիացի ժողովրդին, ինչպես նաև ԱՄՆ-ի հանձնառությունն անդրատլանտյան անվտանգությանը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին: Այս մասին հայտնում է state.gov-ը:
Բլինկենը փետրվարի 19-ին կայցելի Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազա, այնուհետև նա կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և թուրք բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիային ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը, ինչպես նաև Թուրքիայի հետ ԱՄՆ-ի գործընկերության հետագա ամրապնդման ուղիները։