Բելառուսը չի պատրաստվում հարվածել Ամերիկային. Լուկաշենկո
Международные новостиՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Բելառուսը ռազմավարական միջուկային զենքի կարիք չունի, երկիրը չի պատրաստվում հարվածել Ամերիկային. այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է ԲելՏԱ-ն։
Պետության ղեկավարը, պատասխանելով հարցերից մեկին, նշել է, որ միջուկային զենքը լինում է մարտավարական և ռազմավարական։
«Մեզ բացարձակապես ռազմավարական զենք պետք չէ, մենք չենք պատրաստվում սպանել ամերիկացիներին և Բելառուսի տարածքից միջուկային ռազմավարական հրթիռներ արձակել»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա հիշեցրել է, որ երբ ինքը դարձել է նախագահ, միջուկային զենքը դուրս է բերվել Բելառուսից, քանի որ ամերիկացիները պնդել են դա։
«Մենք ունեինք ամենաժամանակակից «Տոպոլ-Մ»-ն: Ամենաժամանակակից զենքերն այստեղ էին, մենք դրանք դուրս բերեցինք ի պատասխան ամերիկացիների, եվրոպացիների և ռուսների երաշխիքների, որ նրանք երբեք չեն ոտնահարի մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, երբեք տնտեսական պատժամիջոցներ չեն կիրառի մեր նկատմամբ: Այնտեղ այդպես գրված է: Նրանք (Արևմուտքը) թքեցին դրա վրա, ոտնահարեցին դա, մեր դեմ պատժամիջոցներ կիրառեցին։ Մեզ խեղդում են որտեղ որ հնարավոր է՝ խախտելով այդ պայմանագիրը։ Եթե մենք ունենայինք միջուկային զենքերը, նրանք մեզ հետ այդպես չէին խոսի։ Սա նշանակում է, որ բոլորը հասկանում են միայն ուժի լեզուն»,- ասել է պետության ղեկավարը։
«Հետևաբար, մենք ռազմավարական միջուկային զենքի կարիք չունենք: Մենք չենք պատրաստվում հարվածել Ամերիկային և նույնիսկ եվրոպական երկրներին: Բայց մենք խոսում ենք մարտավարական միջուկային զենքի մասին, որպեսզի այդ ինքնաթիռները, որոնք կարող են մարտավարական միջուկային զենք կրել, պատրաստ լինեն», - պարզաբանել է Լուկաշենկոն: