Sotheby's-ն ակնկալում է 1000-ամյա եբրայերեն Աստվածաշունչն աճուրդում վաճառել 30-50 միլիոն դոլարով (լուսանկար)
КультураՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հեղինակավոր Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի եբրայերեն Աստվածաշունչը և ակնկալում է, որ այն կվաճառվի 30-50 միլիոն դոլարով: Սասունի օրենսգիրքը (Codex Sassoon) ամենահին եբրայերեն Աստվածաշունչն է, որը թվագրվում է 9-րդ դարի վերջին կամ 10-րդ դարի սկզբին և պարունակում է եբրայերեն Աստվածաշնչի բոլոր 24 գրքերը` չնայած դրանից բացակայում է 12 թերթիկ:
Ինչպես գրում է cbsnews.com-ը, Աստվածաշունչն անվանվել է ի պատիվ նրա ամենանշանավոր սեփականատիրոջ՝ Դավիթ Սողոմոն Սասունի, որը մահացել է 1942թ.-ին: Ըստ Sotheby's-ի՝ Սասունը 8 տարեկանում անգիր գիտեր ամբողջ տարվա պատարագի աղոթքները և գործնականում ամբողջ եբրայերեն Աստվածաշունչը:
Սասունի օրենսգիրքը Նյու Յորքում աճուրդի կհանվի մայիսին. ակնկալվում է, որ այն կդառնա ամենաարժեքավոր պատմական փաստաթուղթը, որը երբևէ վաճառվել է աճուրդում:
Գիրքը վերջին 40 տարում հանրության տեսադաշտում չի եղել, բայց այս տարի այն «շրջագայելու» է Sotheby's-ի ցուցահանդեսով` ցուցադրվելով Լոնդոնում, Թել Ավիվում, Դալասում, Լոս Անջելեսում և վերջապես Նյու Յորքում: