«Երեխաները հրդեհից առաջ կենդանի չեն եղել». Նորայր Նորիկյան (տեսանյութ)
TVՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
«Մենք ունենք անհերքելի տեղեկություններ, որ գիշերը՝ 00:15-ին ու 00:30-ին հեռախոսային հաղորդագրություններ են եղել երեխաների կողմից հարազատների հետ, հետևաբար 22:30-ին երեխաների քնած լինելու հանգամանքը խիստ վիճահարույց է»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ եթե հաջողվել է փրկվել մեկին և երկուսին, ինչո՞ւ չպետք է հաջողվեր մնացած 15-ին: «Ցանկացած պաշտոնյայի առաջարկում են գնալ Վարդենիս՝ դեպքի վայր, տեղում թող վերականգնեն իրադարձությունների ընթացքը, տեսնենք 15 րոպե առաջ, երբ ձայն տային, գոռգոռային ցավից, էդ քնած երեխաները չէի՞ն զարթնի, չէի՞ն փորձի դուրս գալ տարածքից, հանգցնել կրակը»,- ասել է նա: «Մեզ համար ակնհայտ է, որ երեխաները կենդանի չեն եղել հրդեհից առաջ. թե ինչ է տեղի ունեցել, իրենք պարտավոր են ու ես՝ որպես տուժողների լիազոր ներկայացուցիչ, պահանջում եմ բացահայտել այս ողբերգությունը, հանցագործությունը»,- հավելել է Նորիկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատ գյուղում զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինվորների հարազատները կառավարության շենքի մոտ են, հանդիպում են պահանջում վարչապետի հետ: