Որդիս պատերազմների մասնակից է, կարգին տղա էր, բայց ամուսնությունը նրան դարձրեց հոգեկան հիվանդ․ «Համմեր»-ի վարորդի մայրը նոր մանրամասներ էր պատմել
ОбществоՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
«Իրավունք» թերթը գրում է․ «Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը թմրամոլ է դարձել անհաջող ամուսնության եւ 44-օրյա պատերազմին մանակցելու արդյունքում: Դեպքի օրն էլ գնացել էր նախկին կնոջը տեսնելու, սակայն աները թույլ չի տվել, ու էդպես «գժված» քշել, հասել է քաղաք: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գեղամի մայրը` տիկին Արփինեն, պատմելով.
- Որդիս քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից է: Իրենց զորքը նահանջում է» եւ իրենք 5 ընկերներով մի քանի օր ոտքով անտառներով քայլում են այնքան, մինչեւ հեռախոսները հասանելի դառնան: Զանգում է ինձ, գնում եմ, Ջաբրայիլից իրենց «գերի» վիճակում հետ եմ բերում:
Հոգեպես շատ ծանր վիճակում էր: 2 տարի առաջ էլ ամուսնացավ, մեկ շաբաթ անց ընտանեկան վեճ եղավ: Մեր հարսը զանգեց ծնողներին, նրանք էլ եկան ու իրենց աղջկան հետ տարան իրենց տուն: Դրանից հետո Գեղամը մի քանի անգամ գնացել էր, որ կնոջ հետ խոսի, հետ բերի, բայց չէր ստացվել: Ու այս ամեն ինչը շատ վատ ձեւով ազդեց տղայիս հոգեկանի վրա, դարձավ թմրամոլ, կախվածությունը օր օրի ավելի էր մեծանում:
Ավելին՝ այստեղ