Թոշակներն ավելացել են. Փաշինյանը տեղեկացնում է
ОбществоՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Կենսաթոշակների հետվճարի համակարգի միջոցով 2022թ–ի հուլիսից մինչև այս տարվա հունվարը ներառյալ կենսաթոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ։ Այս մասին, այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Համակարգի ներդրման պահից` 2022-ի հուլիսի 1-ից, 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար դրամի անկանխիկ շրջանառության ծավալ ունենք։ Հունվարին աճը մի փոքր ավելի ցածր է ի տարբերություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների, ինչը պայմանավորված է Ամանորի տոների կապակցությամբ այդ ամիսների գնողունակության բարձրացման հետ»,–ասաց նախարարը:
Նրա խոսքով` անկանխիկ առևտրի հետ կապված փետրվարին տվյալների աճ է կանխատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1000-ից ավել բնակչություն ունեցող գյուղերում կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ կտրամադրվեն։
Նախարարը նշեց, որ կենսաթոշակառուներին հետվճարի համակարգի միջոցով վերադարձվող գումարի միջին թիվը 3200 դրամ է, և կենսաթոշակառուների 70 տոկոսն իր թոշակը ծախսում է անկանխիկ եղանակով։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա նշանակում է` թոշակը սեպտեմբերից ոչ թե 3000 դրամով են ավելացրել, այլ 6000։ Նա հավելեց, թե այս ծրագիրը կարելի է համարել կառավարության և թոշակառուների պայքար ստվերի դեմ։