Լիամ Նիսոնը Ջեյմս Բոնդի դերից հրաժարվել է սիրելիին չկորցնելու համար
КультураՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Բրիտանացի օսկարակիր դերասան Լիամ Նիսոնը պատմել է, որ ժամանակին իրեն առաջարկվել է մարմնավորել գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի կերպարը, դերասանին առաջարկը դուր է եկել, սակայն նա ստիպված է եղել մերժել՝ սիրելի կնոջը չկորցնելու համար:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում մանրամասնել է, որ առաջարկը ստացել է 1994-ին`հանրահայտ «Շինդլերի ցուցակը» դրամայում նկարահանվելուց հետո:
Լիսոնի խոսքով՝ ինքը լավ էր ճանաչում «բոնդիանայի» պրոդյուսեր Ալբերտ Բրոկոլիին, նրա ընտանիքին: Դերասանը մի քանի զանգ է ստացել նրանցից՝ Բոնդին մարմնավորելու առաջարկով և պատասխանել է, որ հետաքրքրված է այդ առաջարկով:
«Եվ այդ ժամանակ իմ սիրելի կինը (Նատաշա Ռիչարդսոնը. այդ ժամանակ զույգը դեռ ամուսնացած չէր-Tert.am), Աստված նրա հոգին լուսավորի, ասաց ինձ. «Լիամ, ես ուզում եմ քեզ մի բան ասել. եթե դու խաղաս Ջեյմս Բոնդի դերը, մենք չենք ամուսնանա»: Նա ինձ Ջեմս Բոնդի վերջնագիր էր ներկայացրել»,- վերհիշել է դերասանը:
Արդյունքում նա մերժել է առաջարկը։ Հետագայում հատուկ գործակալի դերը բաժին է հասել Փիրս Բրոսնանին։
Լիամ Նիսոնը 1994-ից ամուսնացած է եղել Ռիչարդսոնի հետ մինչև 2009-ին նրա ողբերգական մահը: