ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՓԵՏՐՎԱՐԻ). Խաչքարերի ոչնչացումը որակվել է որպես «բարբարոսական» քրեական գործողություն. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Քուվեյթ՝ Ազգային օր, Վրաստան՝ Խորհրդային օկուպացիայի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1865 - ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը:
1904 - ծնվել է հայազգի խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ Վալերիան Սուրաբեկովը։
1909 - ծնվել է ԽՍՀՄ ավիացիայի գեներալգնդապետ Սերգեյ Սարդարովը։
1953 - ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Լևոն Մկրտչյանը։
1959 - ծնվել է թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանը։
1992 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կամավորական ջոկատները ազատագրել են Խոջալուն։
2003 - վախճանվել է գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը։
2004-Հուշարձանների և պատմական վայրերի համաշխարհային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ամենամյա «Վտանգված ժառանգություն» տեղեկագրի մեջ ուշադրության է արժանացել ներկայում Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացումը. դա որակվել է «բարբարոսական» քրեական գործողություն, որի համար պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է:
2006-նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։
2008- Լոս Անջելեսում հանրահավաք են անցկացրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները:
2021-Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է վարչապետի ու կառավարության հրաժարականը: Շատ չանցած Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու անհրաժեշտ փաստաթղթերը։ Հետո Փաշինյանը հանրահավաք է արել Հանրապետության հրապարակում, որտեղ հայտարարել է՝ վերջ թավիշին։
2022- Հայաստանի նոր ՄԻՊ է դարձել Քրիստիննե Գրիգորյանը:
ԱՇԽԱՐՀ
1304 –ծնվել է մարոկկացի բնախույզ Իբն Բատուտան։
1682 - ծնվել է իտալացի բժիշկ, պաթանատոմիայի հիմնադիր Ջովաննի Բատիստա Մորգանին։
1725 -ծնվել է ֆրանսիացի ինժեներ, գյուտարար Ժոզեֆ Կյունոն՝ առաջին ինքնագնաց մեքենայի հիմնադիրը։
1836 -ԱՄՆ-ում Սեմյուել Կոլտը արտոնագրել է իր ստեղծած Կոլտ ատրճանակը։
1848 -Ֆրանսիայում հայտարարվել է Երկրորդ հանրապետության ծնունդը։
1873 - ծնվել է իտալացի երգիչ Էնրիկո Կարուզոն։
1904 - Ակրիի Հանրապետությունը մտել է Բրազիլիայի կազմի մեջ։
1921 - 11-րդ Կարմիր բանակը մտել է Վրաստան, և այնտեղ հաստատվել է խորհրդային իշխանություն։
1952 - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։
1956 - ԽՄԿԿ 20-րդ համագումարում Նիկիտա Խրուշչովը ելույթ է ունեցել Ստալինի անհատի պաշտամունքի բացահայտման ելույթով։
1977 -տեղի է ունեցել հրդեհ Մոսկվայի «Ռուսաստան» հյուրանոցում, որի արդյունքում զոհվել է 43, վնասվածքներ ստացել՝ 52 մարդ։
1983 –վախճանվել է ամերիկյան գրող և դրամատուրգ Թենեսի Ուիլ յամսը։
1992 – ստեղծվել է Ռուսաստանի Տիեզերական դաշնային գործակալությունը։
1999 – վախճանվել է ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս, Նոբել յան մրցանակի դափնեկիր Գլենն Սիբորգը։
2003 - վախճանվել է իտալացի դերասան և ռեժիսոր Ալբերտո Սորդին։
2004 – կայացել է ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։
2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող 134 անձանցից զոհվել է միայն 9 մարդ:
2018 - տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Փհենյան, Հարավային Կորեա)։
2020- Կահիրեում վախճանվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում