«Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 1229-ի». ԱՀԿ
Международные новостиԱրևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 1229-ի, 2240-ն ախտահարված է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակարեպության (ԱՀԿ) տարածած տվյալներով՝ հիվանդության բռնկումը շարունակում է թափ հավաքել Գվինեայում, Սիեռա Լեոնեում, Լիբերիայում և Նիգերիայում: Օգոստոսի 14-ից մինչև 16-ն այս երկրներում ախտահարվել է 113 մարդ: Գվինեայում, Սիեռա Լեոնեում, Լիբերիայում 84 մարդ մահացել է:
Ընդհանուր առմամբ անցյալ տարվա դեկտեմբերից, երբ սկսվել է հիվանդության բռնկումը, Լիբերիայում, դրանից մահացել է 466 մարդ, Գվինեայում՝ 394, Սիեռա Լեոնեում՝ 365, Նիգեիրայում՝ 4 մարդ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: