Երևանում վտանգավոր իրավիճակ է
ОбществоՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երևանում ազոտի երկօքսիդը 1.1 անգամ գերազանցում է թույլատրելի նորման Հայաստանի երկու քաղաքներում՝ Արարատում և Հրազդանում, փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2022 թվականի դեկտեմբերին Արարատում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 1.3 անգամ, Հրազդանում՝ 1.6 անգամ:
Երևանում էլ ազոտի երկօքսիդի պարունակությունը 1.1 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյան, անդրադառնալով այս թեմային, ահազանգում է` նշելով, որ շինարարական աշխատանքները չարիք են դառնալու.
«Առավոտյան մեքենաների վրա նստած փոշին լուրջ ահազանգ է, որ շինարարական բումն այս տեմպերով չարիք է բնակչության առողջության համար: Ամբողջական թաղամասերում նույնիսկ պահպանվում է կարմիր ավազը, որը շաղ են տվել մերկասառույցի վրա, այն արդեն հալվել է, բայց ավազը մնացել է փողոցում: Վառ օրինակներ տեսնելու համար կարող եք գալ Ավան, եթե ուզում եք տեսնել թաղապետարան-շինարար համատեղ քաղաքացիների հարմարավետության վրա թքած ունենալ, նորից կարող եք գալ Ավան, էքսկուրսիայի:
Ես ներողություն եմ խնդրում բարեխիղճ շինարարներից, բայց այս տեմպերով շարունակվելու դեպքում շինարարությունը Հայաստանում կսկի ասոցացվել փնթիության, փոշու, կեղտի ու անհարմարության հետ, շինարարական տեխնիկան կորած է փոշու մեջ, բետոնխառնիչները իրենց հետևից թողնում են շաղախի մնացորդներ, որոնք քարանում ու անանցանելի են դարձնում ամբողջական փողոցներ (Եկեք Նորք, Էրեբունի ևն): Տղեք, Կոմիտասում այդ աստիճանի խիտ շենքերի շինարարությունը աղետի է հանգեցնելու, շարժվելու տեղ չկա էլ, այգի կառուցեք, դպրոց ու մանկապարտեզ բացեք, հոմ շինթույլտվություններով չի՞ զարգանալը: Քաղաքը հարմար դարձրեք, վերգետնյա տրանսպորտի մասին մտածեք, այլևս ապրելն է դառնում անհնար: Կյանքի տարածություն թողեք:
Ավելին՝ այստեղ