Քո առաջին ֆինանսական հավելվածը․ Idram Junior-ն արդեն իրականություն է
ОбществоԻդրամ ընկերությունը հայտարարեց իր նոր՝ Idram Junior հավելվածի գործարկման մասին։ Հավելվածի մեկնարկը տրվեց Երևան Պարկում՝ յուրահատուկ և իր բնույթով եզակի միջոցառմամբ, որին ներկա էին բազմաթիվ մինչև 16 տարեկան երեխաներ իրենց ծնողների հետ, հավելվածով հետաքրքրված հայտնի մարդիկ։
Պատահական չէ, որ այս իրադարձությունը համընկնում է Իդրամ ընկերության 15- ամյա հոբելյանի հետ։ Ընկերությունից հայտնում են, որ հաշվի առնելով տարիների փորձը և փաստացի հայկական ազգային վճարային միջոցի կարգավիճակը, ստանձնել են նաև ֆինանսապես գրագետ սերունդ ձևավորելու պատասխանատու գործը։ Ուստի անհամբեր սպասում էին հավելվածի գործարկմանը, որով հետաքրքրված են հազարավոր օգտատերեր և նրանց երեխաները։
Idram Junior հավելվածի հնարավորությունները շարունակաբար կզարգանան՝ ներառելով նոր արդիական գործիքակազմ երիտասարդ սերնդի համար։
Այս պահին հիմնական գործառույթներն են՝
- փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից,
- անհպում QR-վճարումների կատարումը վաճառակետերում,
- փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին,
- հեռախոսահամարի լիցքավորումը։
Idram Junior հավելվածով պատանի օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն հիմա արդեն 14,500-ից ավելի կետերում Հայաստանում և Արցախում։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով հավելվածի հնարավորությունները գնալով ընդլայնվելու են․ «Շուտով մեր պատանի օգտատերերը կսովորեն, թե ինչպես խնայել, ինչպես սահմանել նպատակներ և հասնել դրանց, նրանք նաև կսովորեն բարեգործել, քանի որ պատանի օգտատերերի կողմից կատարված վճարումներից նույնպես Իդրամն ու IDBank-ը 1 դրամ հատկացնելու են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը․ շուտով մենք այն կառանձնացնենք և կունենանք «Մի դրամիկների ուժը» ծրագիրը, որի միջոցները կհատկացվեն հատուկ մանկական ծրագրերի։ Մի խոսքով՝ մենք դեռ շատ ու շատ մտքեր ունենք, որովհետև Idram Junior-ը մեր երեխան է, իսկ երեխաների համար, ինչպես ընդունված է հայերիս մոտ, մենք անում ենք լավագույնը»,- նշել է Արսեն Քդենյանը։
Idram Junior-ն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ․ մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, հավելվածն ունի ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչև հավելվածի կիրառումը․ ծնողը կարող է հետևել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով։
Կարևոր է՝ երեխային, որը օգտվելու է Idram Junior հավելվածից, գումար կկարողանա փոխանցել միայն ծնողը: Իսկ երեխան՝ միայն ծնողին և իր քույր/եղբայրներին (հետագայում փոխանցել և ստանալ գումարներ ընկերներից, որոնց երկկողմանի հաստատում են երեխաների ծնողները)։ Այս սահմանափակումները նույնպես ներդրված են անվտանգության նկատառումներից ելնելով։
Idram Junior հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից և Google Play-ից՝ ահա այս QR-կոդը սքանավորելով.
Իսկ գրանցման քայլերի հաջորդականությունը կհուշի համակարգը։ Պարզապես անհրաժեշտ է, որ ծնողն ու երեխան միասին լինեն և կատարեն անհրաժեշտ քայլերը։
Ծրագրի մանրամասներին ու առաջիկա նորություններին ծանոթանալու համար կարող եք հետևել Իդրամ ընկերության պաշտոնական էջերին՝
https://www.facebook.com/idramjunior
https://instagram.com/idramjunior?igshid=YmMyMTA2M2Y=
https://www.idram.am/
https://www.facebook.com/idram.am
https://www.instagram.com/idram.am/