Մահացել է վաստակավոր բժիշկ Յուրի Գրիգորյանը
ОбществоՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՀ Առողջապահության նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
« ԱՀ Առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում է Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ Յուրի Հովհաննեսի Գրիգորյանի հարազատներին և մերձավորներին՝ նրա մահվան կապակցությամբ:
Յուրի Գրիգորյանը ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 7-ին Մարտակերտի շրջանի գյուղ Կիչանում։
1955-1957թթ․ ավարտել է Ստեփանակերտի բժշկական տեխնիկումը՝ բուժակի մասնագիտությամբ։
1967-1973թթ․ ավարտել է Ի․Պ․ Պավլովի անվան Սամարղանդի պետական բժշկական ինստիտուտը և ստացել վիրաբույժի մասնագիտություն:
1977թ-ին վերադարձել է ք․ Ստեփանակերտ և աշխատանքի ընդունվել մետաքսակոմբինատին կից սանբուժկետում, որպես վիրաբույժ։
1980թ-ին նշանակվել է մարզային առողջապահության բաժնի վարիչի տեղակալ։
1985թ-ից նշանակվել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի տնօրեն։
1985թ-ից մինչև 1994թ․ աշխատել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում, որպես վիրաբույժ-վնասվածքաբան։
1994թ․ նշանակվել է ԼՂՀ Հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ։
Ավելին՝ այստեղ